Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

17:42 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստի մեկնարկին որոշում է կայացվել անկախ մարմնի կողմից FREDA-ի ակտիվների գնահատումն իրականացնելու վերաբերյալ, որի արդյունքների հիման վրա կորոշվի հիմնադրամի հետագա գործունեության հարցը։

Նիստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի 2022 և 2023 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության պատրաստած ֆինանսական հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները։

Քննարկվել են 2023-2025 թթ.-ի ամփոփ բյուջեի և պահպանման ծախսերի նախահաշվի նախագծերը, ինչպես նաև 2024 թվականի ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտորական ընկերության մրցույթ հայտարարելու հարցը։

Խորհրդի որոշմամբ հիմնադրամի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները երկարաձգվել են մինչև հիմնադրամի հետագա գործունեության նպատակահարմարության հարցի լուծումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցի զանգը Պուտինին խաթարել է Կիևի դաշնակիցների միասնությունը․ Էստոնիայի ԱԳՆ

22:16 18.11.2024

Շոլցի զանգը Պուտինին խաթարել է Կիևի դաշնակիցների միասնությունը․ Էստոնիայի ԱԳՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բողոքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խաթարել է Ուկրաինայի հարցում եվրոպական երկրների միասնությունը։ Նման կարծիք է հայտնել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ «Դա պարզապես թուլացրեց մեր միասնությունը և մեր դիրքերը»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում։ Ըստ ԱԳՆ ղեկավարի, չնայած այն բանին, որ Կիևի դաշնակիցները նախկինում պայմանավորվել էին «Ռուսաստանի մեկուսացման» մասին, այս խոսակցությունը […] ...

Ադրբեջանին ուղղված Միջազգային դատարանի պահանջը պարտադիր է կատարման համար ու բեկման ենթակա չէ

22:10 18.11.2024

Ադրբեջանին ուղղված Միջազգային դատարանի պահանջը պարտադիր է կատարման համար ու բեկման ենթակա չէ

Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կայացրեց բռնի տեղահանված արցախահայերի հայրենադարարձության իրավունքը հաստատող վճիռը: Մեկ տարի անց պաշտոնական Բաքուն շարունակում է արհամարել մոլորակի թիվ մեկ դատական ատյանի պարտադիր ուժ ունեցող իրավական ակտը: Կարո՞ղ ենք արդյոք ապացուցել, որ Բաքուն չի կատարում Միջազգային դատարանի պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […] ...

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել ոչ մի խաղ չանցկացրած Շչեսնիի հետ

22:05 18.11.2024

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել ոչ մի խաղ չանցկացրած Շչեսնիի հետ

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է 34-ամյա լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն։ Չնայած այն փաստին, որ Շչեսնին հոկտեմբերին կատալոնական ակումբին միանալուց հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել, «Բարսելոնան» գոհ է նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակից և այն բանից, թե ինչպես է նա ընդունել թիմի պահեստային դարպասապահի դերը: Լեհաստանի հավաքականի նախկին դարպասապահը կատալոնական […] ...

SHANTNEWS

22:00 18.11.2024

SHANTNEWS

Մարզպետարանից հաստատել են Փարաքարի համայնքապետի հրաժարականի մասին տեղեկությունները

21:55 18.11.2024

Մարզպետարանից հաստատել են Փարաքարի համայնքապետի հրաժարականի մասին տեղեկությունները

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանից հաստատել են Փարաքարի համայնքապետի հրաժարականի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը։ Հրաժարականի պատճառները մարզպետարանը չի մեկնաբանել։ ...

Սլովակիայի վարչապետն Ուկրաինայում իր զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը անվանել է լարվածության աննախադեպ աճ

21:47 18.11.2024

Սլովակիայի վարչապետն Ուկրաինայում իր զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը անվանել է լարվածության աննախադեպ աճ

Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն չի կիսում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը, ըստ լրատվամիջոցների, Կիևին թույլ է տվել օգտագործել ամերիկյան զենք՝ Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու համար։ «Վարչապետը հանձնարարել է արտգործնախարար Ռոբերտ Կալինյակին և պաշտպանության նախարար Յուրայա Բլանարին չաջակցել այս որոշմանը»,-երկուշաբթի նշել է Aktuality սլովակյան լրատվական պորտալը։ Միաժամանակ Ֆիցոն հույս է հայտնել, որ արտաքին քաղաքականության և պաշտպանության […] ...

BACK_TO_TOP