Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

17:30 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը, տեղեկացնում է ԲԴԽ-ի պաշտոնական կայքէջը:

«ԲԴԽ-ն որոշում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Ավելի վաղ Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Այաքսը» հաղթել է «Ռեալին» լեգենդների խաղում

21:35 18.11.2024

«Այաքսը» հաղթել է «Ռեալին» լեգենդների խաղում

Ամստերդամի «Այաքսը» լեգենդների խաղում 2-1 հաշվով հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» ստադիոնում և նվիրված է եղել «Այաքս» ակումբի հիմնադրման 125-րդ տարեդարձին։ Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի գոլերը խփել են Շոթա Արվելաձեն ու Սիմ դե Յոնգը, «Ռեալից» աչքի է ընկել Ռուբեն դե լա Ռեդը։ ...

Սպիտակ տունը չի հաստատել ամերիկյան զենքով ՌԴ-ի խորքը հարվածներ հասցնելու թույլտվության մասին տեղեկությունը

21:30 18.11.2024

Սպիտակ տունը չի հաստատել ամերիկյան զենքով ՌԴ-ի խորքը հարվածներ հասցնելու թույլտվության մասին տեղեկությունը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆայները երկուշաբթի օրը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ նախագահ Ջո Բայդենը, իբր, լիազորել է ուկրաինացի զինվորականներին օգտագործել ATACMS հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքը հարվածելու համար, գրում է The New York Times-ը: Ըստ թեթի՝ Ջոն Ֆայները հրաժարվել է հաստատել հեռահար հրթիռների կիրառման թույլտվությունը: Սակայն նա նշել է, […] ...

Ավելի կանաչ Երևան. նորերով են փոխարինվում Ուլնեցի փողոցի կենսունակությունը կորցրած ծառերը

21:24 18.11.2024

Ավելի կանաչ Երևան. նորերով են փոխարինվում Ուլնեցի փողոցի կենսունակությունը կորցրած ծառերը

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով: Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանդին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

21:18 18.11.2024

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանդին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Էրլինգ Հոլանդի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Mirror-ը։ Աղբյուրի տեղեկություններով` անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 500 հազար ֆունտ սթերլինգ վճարել` նրան դարձնելով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, […] ...

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից

21:13 18.11.2024

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […] ...

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ

21:08 18.11.2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ

Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է  հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […] ...

BACK_TO_TOP