Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ դեսպան

16:26 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին՝ հիշեցնելով դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Դըկոտինյին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավելի կանաչ Երևան. նորերով են փոխարինվում Ուլնեցի փողոցի կենսունակությունը կորցրած ծառերը

21:24 18.11.2024

Ավելի կանաչ Երևան. նորերով են փոխարինվում Ուլնեցի փողոցի կենսունակությունը կորցրած ծառերը

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով: Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանդին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

21:18 18.11.2024

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանդին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Էրլինգ Հոլանդի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Mirror-ը։ Աղբյուրի տեղեկություններով` անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 500 հազար ֆունտ սթերլինգ վճարել` նրան դարձնելով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, […] ...

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից

21:13 18.11.2024

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […] ...

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ

21:08 18.11.2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ

Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է  հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել

21:00 18.11.2024

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած քվեարկությունը չի կարելի վավեր անվանել։ «Երբ երկրում ընտրություններ չեն կայացել, հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընտրությունների պատճառով երկիրը գտնվում է «ապակայունացման և […] ...

Բորելը ԵՄ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ

20:57 18.11.2024

Բորելը ԵՄ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ

ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է «1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ», և նա նաև կրկին կոչ է արել օտարել ռուսական բոլոր սառեցված ակտիվները և դրանք ծախսել ռազմական կարիքների համար: Այս մասին Բորելը գրել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված իր բլոգում։ Նկարագրելով նոյեմբերի 9-11-ը Ուկրաինա կատարած իր վերջին և […] ...

BACK_TO_TOP