16:21 18.11.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում ներառված է եղել 2025թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը: Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը:
Հանդիպմանը քննարկվել է նաև ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի նոր տարածքի տրամադրման հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում կազմակերպել նոր տարածք տեղափոխման հարցը:
Նիստում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված ընթացիկ այլ հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները հարցերի լուծման ուղղությամբ:
Արայիկ Հարությունյանը կարևորել է անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ ազգային փոքրամասնությունների ընթացիկ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ:
21:35 18.11.2024
«Այաքսը» հաղթել է «Ռեալին» լեգենդների խաղումԱմստերդամի «Այաքսը» լեգենդների խաղում 2-1 հաշվով հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» ստադիոնում և նվիրված է եղել «Այաքս» ակումբի հիմնադրման 125-րդ տարեդարձին։ Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի գոլերը խփել են Շոթա Արվելաձեն ու Սիմ դե Յոնգը, «Ռեալից» աչքի է ընկել Ռուբեն դե լա Ռեդը։ ...
21:30 18.11.2024
Սպիտակ տունը չի հաստատել ամերիկյան զենքով ՌԴ-ի խորքը հարվածներ հասցնելու թույլտվության մասին տեղեկությունըԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆայները երկուշաբթի օրը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ նախագահ Ջո Բայդենը, իբր, լիազորել է ուկրաինացի զինվորականներին օգտագործել ATACMS հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքը հարվածելու համար, գրում է The New York Times-ը: Ըստ թեթի՝ Ջոն Ֆայները հրաժարվել է հաստատել հեռահար հրթիռների կիրառման թույլտվությունը: Սակայն նա նշել է, […] ...
21:24 18.11.2024
Ավելի կանաչ Երևան. նորերով են փոխարինվում Ուլնեցի փողոցի կենսունակությունը կորցրած ծառերըԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով: Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...
21:18 18.11.2024
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանդին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստըԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Էրլինգ Հոլանդի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Mirror-ը։ Աղբյուրի տեղեկություններով` անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 500 հազար ֆունտ սթերլինգ վճարել` նրան դարձնելով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, […] ...
21:13 18.11.2024
Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածիցՆոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […] ...
21:08 18.11.2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետՆոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […] ...