Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ Չախալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ Չախալյան

16:00 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Լատվիայի նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով։

«Ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ ընթացավ հանդիպումը։ Ծանր հանդիպում ստացվեց։ Երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում էր։ Երկու թիմերն էլ արեցին ամեն ինչ` հաղթանակի հասնելու համար։ Որոշ բաներ առաջին խաղակեսում մեզ մոտ չէին ստացվում, սակայն կարողացանք փոփոխություններ կատարել ինչպես ընդմիջմանը, այնպես էլ հանդիպման ժամանակ։ Երկրորդ խաղակեսում խաղը փոխվեց, տղաները կարողացան կատարել առաջադրանքները։

Տղաներից ընդմիջմանը պահանջել եմ լինել համբերատար։ Միակ պահանջս դա է եղել։

Ֆուտբոլն այնքան է զարգացել, որ հաղթում են ոչ թե խաղային համակարգերը, այլ համակարգում ընդգրկված ֆուտբոլիստները։ Չկան հարձակողական կամ պաշտպանողական համակարգեր։ Պարզապես կա համակարգ, որը ֆուտբոլիստների դասավորվածությունն է որոշում խաղից առաջ։

Մարզումների միջոցով ժամանակ չէինք ունեցել հասկանալ, թե ինչպես ենք ուզում խաղալ։ Եթե Երևանում կարողացանք մեկ-երկու տակտիկական մարզում անցկացնել, այստեղ դրա ժամանակը չի եղել։ Ռիգայում մեկ մարզում ենք անցկացրել, որն ավելի շատ զգուշավոր բնույթ ուներ, որպեսզի մրցակիցը չհասկանա` ինչ ենք պատրաստում։ Ֆուտբոլիստներին ամեն ինչ բացատրել էինք թեորապես։

Եթե մեր առաջ խնդիր կար խմբում գրավել առաջին տեղը, կարելի է ասել` ձախողել ենք։ Մյուս կողմից, սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար»,- նշել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով գրավել է երկրորդ տեղը, նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից

21:13 18.11.2024

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […] ...

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ

21:08 18.11.2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ

Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է  հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել

21:00 18.11.2024

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած քվեարկությունը չի կարելի վավեր անվանել։ «Երբ երկրում ընտրություններ չեն կայացել, հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընտրությունների պատճառով երկիրը գտնվում է «ապակայունացման և […] ...

Բորելը ԵՄ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ

20:57 18.11.2024

Բորելը ԵՄ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ

ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է «1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ», և նա նաև կրկին կոչ է արել օտարել ռուսական բոլոր սառեցված ակտիվները և դրանք ծախսել ռազմական կարիքների համար: Այս մասին Բորելը գրել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված իր բլոգում։ Նկարագրելով նոյեմբերի 9-11-ը Ուկրաինա կատարած իր վերջին և […] ...

Փոլը հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի Թայսոնին

20:49 18.11.2024

Փոլը հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի Թայսոնին

Ամերիկացի բլոգեր, դերասան Ջեյք Փոլը լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին հաղթելուց հետո նրան հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի։ Ըստ Happy Punch-ի` կողմերը պայմանավորվել էին, որ եթե 58-ամյա Թայսոնը մենամարտի ընթացքում դիմանա մինչև չորրորդ ռաունդ, Փոլը պարտավորվելու է նրան վճարել այդքան գումար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Փոլը, մրցավարների միաձայն […] ...

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

20:40 18.11.2024

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական ​​գործընթաց […] ...

BACK_TO_TOP