Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+8.09 oC

Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

13:56 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:

Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:

Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։

Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերից

18:34 18.11.2024

Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որի չի օգտվում սոցցանցերից։ «Չեմ օգտվում սոցցանցերից, չունեմ որևէ օգտահաշիվ, բայց տեղյակ եմ կատարվող ամեն ինչից։ Երբ խաղ եմ դիտում և ուզում եմ ինչ-որ տեղեկություն իմանալ, սոցցանցերում որոնելու փոխարեն Google-ում պարզապես գրում եմ՝ «Ռոդրի վիճակագրություն»։ Ուսումնասիրում եմ ամեն ինչ։ Ինձ դուր են գալիս փոդքասթները։ […] ...

Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

18:27 18.11.2024

Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել […] ...

Նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզում ջրանջատում է սպասվում

18:22 18.11.2024

Նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզում ջրանջատում է սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Չարենցի, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Աբովյան, Եղոյան, Մաշտոցի, Ջիվանի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

18:17 18.11.2024

Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը: Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ ✔️ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով, ✔️չի […] ...

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

18:12 18.11.2024

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: ...

Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը

18:06 18.11.2024

Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, եւ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել […] ...

BACK_TO_TOP