Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Բադասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+8.09 oC

Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Բադասյան

12:53 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․

«Հարգելի քաղաքացիներ, սիրելի հարկ վճարողներ, այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։

Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։

Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։

Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ

18:38 18.11.2024

Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում: Շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ: ...

Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերից

18:34 18.11.2024

Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որի չի օգտվում սոցցանցերից։ «Չեմ օգտվում սոցցանցերից, չունեմ որևէ օգտահաշիվ, բայց տեղյակ եմ կատարվող ամեն ինչից։ Երբ խաղ եմ դիտում և ուզում եմ ինչ-որ տեղեկություն իմանալ, սոցցանցերում որոնելու փոխարեն Google-ում պարզապես գրում եմ՝ «Ռոդրի վիճակագրություն»։ Ուսումնասիրում եմ ամեն ինչ։ Ինձ դուր են գալիս փոդքասթները։ […] ...

Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

18:27 18.11.2024

Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել […] ...

Նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզում ջրանջատում է սպասվում

18:22 18.11.2024

Նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզում ջրանջատում է սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Չարենցի, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Աբովյան, Եղոյան, Մաշտոցի, Ջիվանի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

18:17 18.11.2024

Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը: Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ ✔️ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով, ✔️չի […] ...

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

18:12 18.11.2024

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: ...

BACK_TO_TOP