12:33 18.11.2024
«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։
Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։
Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։
Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։
Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։
Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։
Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։
Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,-գրել է Սանոսյանը։
21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել16:26 18.11.2024
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ դեսպանՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին՝ հիշեցնելով դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ «2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի […] ...
16:21 18.11.2024
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ներառված է եղել 2025թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը: Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը: Հանդիպմանը […] ...
16:16 18.11.2024
Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում է․ շախմատի ԵԱՉեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է թուրք Ումուտ Ատա Ակբասին։ 33-ամյա շախմատիստը միավորների քանակը հասցրել է 7-ի և կիսում է 2-7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 8 միավոր։ Արամ Հակոբյանը 6,5 միավորով բաժանում է 8-23-րդ, Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը, Էմին […] ...
16:11 18.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի […] ...
16:06 18.11.2024
Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա տղամարդու առանձնատուն։ Չհրկիզվող պահարանում եղել են ողորկափող և ակոսափող հրացաններ, օդաճնշիչ ատրճանակ։ Ոստիկանները պահարանում հայտնաբերել են շուրջ 7 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տանտերը պահարանի տեսանելի հատվածից իրավապահներին է ներկայացրել նաև ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...
16:00 18.11.2024
Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ ՉախալյանՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Լատվիայի նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով։ «Ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ ընթացավ հանդիպումը։ Ծանր հանդիպում ստացվեց։ Երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում էր։ Երկու թիմերն էլ արեցին ամեն ինչ` հաղթանակի հասնելու համար։ […] ...