Աբխազիայի իշխանությունները հայտարարել են պետական ​​հեռուստաընկերությունը գրավելու փորձի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+9.09 oC

Աբխազիայի իշխանությունները հայտարարել են պետական ​​հեռուստաընկերությունը գրավելու փորձի մասին

12:18 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկուշաբթի լույս նոյեմբերի 18-ի գիշերը մի խումբ մարդիկ փորձել են գրավել Աբխազիայի պետական ​​հեռուստառադիոընկերության շենքը Սուխումում, հայտնում է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անհայտ անձինք, որոնք, ենթադրաբար, ներկայացնում են ընդդիմադիր ուժեր, մեքենայով մոտեցել են և փորձել ներխուժել հեռուստաընկերության տարածք՝  վերահսկողություն սահմանելու համար։ Նրանց մուտքը շենք կանխելու համար անվտանգության աշխատակիցնրը մի քանի նախազգուշական կրակոց են արձակել։ Լրատվական կենտրոնից հայտնում են, որ իրավիճակը կայունացել է, աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ դեսպան

16:26 18.11.2024

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին՝ հիշեցնելով դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ «2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի […] ...

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

16:21 18.11.2024

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ներառված է եղել 2025թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը: Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը: Հանդիպմանը […] ...

Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

16:16 18.11.2024

Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է թուրք Ումուտ Ատա Ակբասին։ 33-ամյա շախմատիստը միավորների քանակը հասցրել է 7-ի և կիսում է 2-7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 8 միավոր։ Արամ Հակոբյանը 6,5 միավորով բաժանում է 8-23-րդ, Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը, Էմին […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

16:11 18.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի […] ...

Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերել

16:06 18.11.2024

Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա տղամարդու առանձնատուն։ Չհրկիզվող պահարանում եղել են ողորկափող և ակոսափող հրացաններ, օդաճնշիչ ատրճանակ։ Ոստիկանները պահարանում հայտնաբերել են շուրջ 7 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տանտերը պահարանի տեսանելի հատվածից իրավապահներին է ներկայացրել նաև ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ Չախալյան

16:00 18.11.2024

Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ Չախալյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Լատվիայի նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով։ «Ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ ընթացավ հանդիպումը։ Ծանր հանդիպում ստացվեց։ Երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում էր։ Երկու թիմերն էլ արեցին ամեն ինչ` հաղթանակի հասնելու համար։ […] ...

BACK_TO_TOP