Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան

11:41 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։

Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, իմ սիրելի գործընկերներին՝ համատեղ անցած ընդհանուր ճանապարհի, աշխատանքի թե՛ բարդությունները և թե՛ շոշափելի արդյունքները միասին կիսելու, համախոհությամբ ու նվիրումով համակարգի կայացման՝ մեր ընդհանուր տեսլականի կյանքի կոչմանը հետամուտ լինելու համար։ Պատիվ ու հպարտություն էր ծառայել ՀՀ քննչական կոմիտեում, դառնալ վերջինիս մասնիկն ու փորձել համեստ ներդրում ունենալ այս կուռ ու միասնական կառույցի համակարգայնացման շարունակական ընթացքին։ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի համար բարդ ու կարևոր պատմական շրջափուլում այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, իմ կարողություններին հավատալու համար։ Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն։

Վստահ եմ, որ այդ ընթացքը լինելու է անկասելի և Հայաստանում շարունակվող դատաիրավական, իրավապահ մարմինների բարեփոխումները, ՀՀ քննչական կոմիտեի հետագա զարգացման ուղեցույցը լինելու է շարունակական և մենք ունենալու ենք մեր պատկերացրած նախաքննական մարմինը և մեր երազանքների կայուն, անվտանգ ու բարգավաճող հայրենիքը։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը…

Եվ Ասված պահապան բոլորիս…»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով

15:14 18.11.2024

Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Փարիզից նախաձեռնություններ չեն եղել, սակայն Պուտինը բաց է մնում բոլոր շփումների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ չի բացառում հեռախոսազրույցն իր ռուս գործընկերոջ հետ այն դեպքում, «երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ և […] ...

SHANTNEWS

15:00 18.11.2024

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

14:56 18.11.2024

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): ...

Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

14:49 18.11.2024

Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

Իրանի իշխանությունները հուսով են, որ Եվրոպան կվերանայի Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին խոստովանեց, որ Կիևը չունի Ռուսաստանի Դաշնությանը իրանական հրթիռների մատակարարման ապացույցներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն իրավիճակում, երբ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Իրանից Ռուսաստանի Դաշնություն հրթիռների մատակարարման մասին […] ...

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

14:42 18.11.2024

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն նոր հակառուսական պատժամիջոցները, դրանք նախատեսված են «ռուսական ռեսուրսները սպառելու» համար, որոնք ՌԴ-ն օգտագործում է ուկրաինական հակամարտությունում: Այս մասին Բրյուսելում նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր մենք կորոշենք պատժամիջոցների նոր փաթեթ՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններին, պատժամիջոցները պետք […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 11-17-ը

14:27 18.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.44մ (17.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 27սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 17-ը ներառյալ՝ 182.418մլն.մ³: 2024 թվականին […] ...

BACK_TO_TOP