11:33 18.11.2024
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, ում հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է Հայաստանի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն»,- ասել է Ավինյանը։
21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել15:22 18.11.2024
Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով․ ՊապոյանԸնթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 […] ...
15:14 18.11.2024
Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ ՊեսկովՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Փարիզից նախաձեռնություններ չեն եղել, սակայն Պուտինը բաց է մնում բոլոր շփումների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ չի բացառում հեռախոսազրույցն իր ռուս գործընկերոջ հետ այն դեպքում, «երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ և […] ...
14:56 18.11.2024
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետՍուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): ...
14:49 18.11.2024
Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆԻրանի իշխանությունները հուսով են, որ Եվրոպան կվերանայի Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին խոստովանեց, որ Կիևը չունի Ռուսաստանի Դաշնությանը իրանական հրթիռների մատակարարման ապացույցներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն իրավիճակում, երբ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Իրանից Ռուսաստանի Դաշնություն հրթիռների մատակարարման մասին […] ...
14:42 18.11.2024
Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներըԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն նոր հակառուսական պատժամիջոցները, դրանք նախատեսված են «ռուսական ռեսուրսները սպառելու» համար, որոնք ՌԴ-ն օգտագործում է ուկրաինական հակամարտությունում: Այս մասին Բրյուսելում նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր մենք կորոշենք պատժամիջոցների նոր փաթեթ՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններին, պատժամիջոցները պետք […] ...