10:26 18.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշ պաշտոնյաների ազատման դիմումների մասին շրջանառվող լուրերին։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,-գրել է Փաշինյանը։
21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել14:11 18.11.2024
Ռուսաստանի խորքեր հարվածներ հասցնելու որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ. ՊեսկովՌուսաստանը ելնում է նրանից, որ ATACMS հրթիռներով Ռուսաստանի Դաշնություն խորք հարձակումներ իրականացնելու որոշումը նշանակում է լարվածության որակապես նոր փուլ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե նման որոշումն իրոք ձևակերպվել և փոխանցվել է Կիևի ռեժիմին, ապա, իհարկե, սա լարվածության որակապես նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությունում ԱՄՆ-ի […] ...
14:03 18.11.2024
Հանդիպում-քննարկում՝ կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբավող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և նախանշվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: Դիտարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները, որոնք կնպաստեն […] ...
13:56 18.11.2024
Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրելՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, […] ...
13:53 18.11.2024
Ծառատունկ՝ կամավորության միջազգային օրվան ընդառաջԿամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում: Նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին: Աշնանային ծառատունկի և […] ...
13:45 18.11.2024
Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել Կիևին զենքի մատակարարումըԵվրամիությունը պետք է հաղթահարի Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները և ավելի արագ զենք մատակարարի Կիևին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով՝ Եվրոպան «պետք է դադարեցնի վեճը և սկսի ավելի արագ զենք մատակարարել Ուկրաինային»։ «Շատ հաճախ մենք միասնական չենք եղել, և Ուկրաինային օգնության վերաբերյալ քննարկումները շատ երկար են տևել», – ասել է նա։ […] ...
13:37 18.11.2024
Ստուգայց է կատարվել երևանյան մի քանի ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի քանի ակումբներում: Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր վարչական իրավախախտումներ, մասնավորապես սահմանված ժամից հետո լռության, հանրային սննդի, խմիչքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտման մասով: ...