08:12 18.11.2024
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու:
Նման փորձ արդեն ունեցել եմ: Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման):Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել:
Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար:Անկեղծ շնորհակալ եմ ազնիվ ու արհեստավարժ բոլոր այն դատավորներին և դատական ծառայողներին, ովքեր համակարգում կան ու շատացել են: Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու և, իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին` Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին ու ներկա անդամներին:Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած:
Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»։
21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել12:25 18.11.2024
Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի չորս շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբԵրևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի չորս շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագիրն իրականացվելու է ամբողջ Մաշտոցի պողոտայով: Նախագիծն, ի դեպ, քննարկվում է նաև մասնավոր հատվածի հետ: ...
12:18 18.11.2024
Աբխազիայի իշխանությունները հայտարարել են պետական հեռուստաընկերությունը գրավելու փորձի մասինԵրկուշաբթի լույս նոյեմբերի 18-ի գիշերը մի խումբ մարդիկ փորձել են գրավել Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքը Սուխումում, հայտնում է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ անհայտ անձինք, որոնք, ենթադրաբար, ներկայացնում են ընդդիմադիր ուժեր, մեքենայով մոտեցել են և փորձել ներխուժել հեռուստաընկերության տարածք՝ վերահսկողություն սահմանելու համար։ Նրանց մուտքը շենք կանխելու համար անվտանգության աշխատակիցնրը մի քանի […] ...
12:08 18.11.2024
Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք․ ԱվինյանԵրևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը: «Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են: Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև […] ...
12:02 18.11.2024
Մանկապարտեզներում դադարեցվել է մոտ 3850 կգ հավի մսի օգտագործումըՀոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար: Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ […] ...
11:56 18.11.2024
Ալիևը Սիլուանովի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։ «Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», – ասված է հաղորդագրությունում։ Տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման լավ ցուցանիշ է նշվել ապրանքաշրջանառության […] ...