Բրազիլիայում բացվել է G20 գագաթնաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Բրազիլիայում բացվել է G20 գագաթնաժողովը

08:00 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Քսան երկրների խմբի (G20) երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրված են G20-ի բոլոր երկրների և այլ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Անգոլան, Բոլիվիան, Կատարը, Կոլումբիան, Եգիպտոսը, Մալայզիան, Նիգերիան, Սինգապուրը և Վիետնամը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Բրազիլիան ընտրել է կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, սոցիալական ներառումը և սովի դեմ պայքարը որպես իր նախագահության կենտրոնական թեմաներ:

Բրազիլիայի առաջարկած «Սովի և աղքատության դեմ պայքարի Համաշխարհային դաշինքը» պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 18-ին, որի նպատակն է մոբիլիզացնել երկրներին, միջազգային կազմակերպություններին և մասնավոր հատվածին միջոցներ ձեռնարկելու՝ ապահովելու սննդի հասանելիությունը, հատկապես՝ առավել խոցելի շրջաններում:

Բրազիլիան նաև ցանկանում է հռչակագրում ներառել հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի Ծինփին

13:29 18.11.2024

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի Ծինփին

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ՝ կառուցելու բազմաբևեռ աշխարհ և տնտեսական գլոբալացում, որը շահավետ կլինի բոլորի համար։ Այս մասին «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ստեղծելու հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհ և համընդհանուր շահավետ ու ներառական տնտեսական գլոբալիզացիա», – ասվում է Չինաստանի նախագահի գրավոր […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:20 18.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

13:13 18.11.2024

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Սույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 […] ...

Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասին

13:08 18.11.2024

Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասին

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամները միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են վերջ դնելու Իսրայելի անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մի ռեժիմ, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, միջազգային իրավունքին և խաղաղ գոյակցությանը և հետապնդում է ագրեսիվ նպատակներ այլ երկրների դեմ, արժանի չէ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անդամի […] ...

Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ

13:00 18.11.2024

Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 11-17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 74, փլուզման, պայթյունի, բնական հրդեհի, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման, կեղծ ահազանգի՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ […] ...

Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Բադասյան

12:53 18.11.2024

Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․ «Հարգելի քաղաքացիներ, սիրելի հարկ վճարողներ, այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր […] ...

BACK_TO_TOP