Մադուրոն խելագարություն է անվանել ՌԴ դեմ հեռահար զենք կիրառելու որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Մադուրոն խելագարություն է անվանել ՌԴ դեմ հեռահար զենք կիրառելու որոշումը

09:30 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խելագարություն է անվանել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի որոշումը՝ օգտագործելու հեռահար զենքեր Ռուսաստանի Դաշնության դեմ։

Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով 21-րդ դարի պատմական բոլիվարական բլոկի Կոնգրեսի փակման ժամանակ։

«Ամերիկյան իմպերիալիզմը մտել է խելագարության և վրեժխնդրության փուլ»,- ընդգծել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։

Մադուրոն նշել է, որ Վենեսուելան պատկանում է ձևավորվող բազմաբևեռ աշխարհին և կձգտի «ազատագրել Լատինական Ամերիկան ​​և Կարիբյան ավազանը ամերիկյան իմպերիալիզմի և նրա եվրոպական վասալների գաղութատիրական ճիրաններից»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել Կիևին զենքի մատակարարումը

13:45 18.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել Կիևին զենքի մատակարարումը

Եվրամիությունը պետք է հաղթահարի Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները և ավելի արագ զենք մատակարարի Կիևին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով՝ Եվրոպան «պետք է դադարեցնի վեճը և սկսի ավելի արագ զենք մատակարարել Ուկրաինային»։ «Շատ հաճախ մենք միասնական չենք եղել, և Ուկրաինային օգնության վերաբերյալ քննարկումները շատ երկար են տևել», – ասել է նա։ […] ...

Ստուգայց է կատարվել երևանյան մի քանի ակումբներում

13:37 18.11.2024

Ստուգայց է կատարվել երևանյան մի քանի ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի քանի ակումբներում: Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր վարչական իրավախախտումներ, մասնավորապես սահմանված ժամից հետո լռության, հանրային սննդի, խմիչքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտման մասով: ...

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի Ծինփին

13:29 18.11.2024

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի Ծինփին

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ՝ կառուցելու բազմաբևեռ աշխարհ և տնտեսական գլոբալացում, որը շահավետ կլինի բոլորի համար։ Այս մասին «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ստեղծելու հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհ և համընդհանուր շահավետ ու ներառական տնտեսական գլոբալիզացիա», – ասվում է Չինաստանի նախագահի գրավոր […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:20 18.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

13:13 18.11.2024

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Սույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 […] ...

Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասին

13:08 18.11.2024

Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասին

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամները միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են վերջ դնելու Իսրայելի անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մի ռեժիմ, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, միջազգային իրավունքին և խաղաղ գոյակցությանը և հետապնդում է ագրեսիվ նպատակներ այլ երկրների դեմ, արժանի չէ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անդամի […] ...

BACK_TO_TOP