Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջ

14:10 17.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլիայի առաջին տիկին Ռոզանջելա Լուլա դա Սիլվան անպարկեշտ է արտահայտվել Իլոն Մասկի հասցեին՝ շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյում G20 հանրային միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ հրապարակման՝ Ռոզանժելա Լուլա դա Սիլվան ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ, որտեղ խոսել է սոցիալական ցանցերը կարգավորելու անհրաժեշտության մասին։

«Ես քեզանից չեմ վախենում, Իլոն Մասկ»,-ասել է Բրազիլիայի նախագահի կինը և հայհոյել, հայտնում է Reuters-ը։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Բրազիլիայի հարավ-արևելքում՝ Ռիո դե Ժանեյրոյում, որը նախագահում է հանրապետության նախագահ Լուլա դա Սիլվան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցն ասել է, որ Զելենսկին չի հրավիրվել G20-ի գագաթնաժողովին

18:30 17.11.2024

Շոլցն ասել է, որ Զելենսկին չի հրավիրվել G20-ի գագաթնաժողովին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ափսոսանք է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին չի հրավիրվել Բրազիլիայում կայանալիք G20 գագաթնաժողովին և դա անվանել է լուրջ մարտահրավեր: «Չեմ ուզում թաքցնել այն փաստը, որ շատ եմ ափսոսում, որ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, Զելենսկին հրավիրված չի եղել այս հանդիպմանը»,-ասել է նա լրագրողներին Բեռլինում՝ G20 մեկնելուց առաջ: «Ես, ինչպես և մյուսները, շատ ակտիվորեն […] ...

Անհայտ անձը Ստամբուլում հարձակվել է Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

18:00 17.11.2024

Անհայտ անձը Ստամբուլում հարձակվել է Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գրասենյակի շենքի վրա, քարերով և աղյուսներով կոտրել են շենքի ապակիները։ Այս մասին հայտնում է թուրքական Sözçü հրատարակությունը։ «Գիշերը հարձակման է ենթարկվել Բեյլիքդուզյուում ԱԶԿ-ի շտաբը։ Հարձակվողը քարերով ու աղյուսներով կոտրել է շրջանի շտաբի ապակիները»,- գրում է հրատարակությունը։ Ստամբուլի ԱԶԿ-ի նախագահ Օսման Նուրի Քաբաքթեփեն դատապարտել է հարձակումը […] ...

Վրաստանի խորհրդարանի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

17:40 17.11.2024

Վրաստանի խորհրդարանի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին տեղի կունենա երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ենթադրում ենք, որ նախագահը կրկին կխախտի սահմանադրությունը և խորհրդարանի նիստ չի նշանակի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս դեպքում խորհրդարանը կհանդիպի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին: Նախօրեին Վրաստանի […] ...

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ շփումը շարունակելու մտադրության մասին

17:20 17.11.2024

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ շփումը շարունակելու մտադրության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ մտադիր է շարունակել շփումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուրբաթ օրը Կրեմլը և Բեռլինը հայտնել են Շոլցի և Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Դա տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։ «Շուտով ես նորից կխոսեմ Ռուսաստանի նախագահի հետ: Այդ մասին հայտարարվել է երկար ժամանակ, և ես նախկինում քննարկել եմ այդ […] ...

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կհաստատի ընտրությունների արդյունքները դատարաններում խախտումները դիտարկելուց հետո

17:00 17.11.2024

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կհաստատի ընտրությունների արդյունքները դատարաններում խախտումները դիտարկելուց հետո

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կնշանակի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման ամսաթիվը այն բանից հետո, երբ դատարանները կքննարկեն ընդդիմության կողմից ընտրական գործընթացի ընթացքում խախտումների վերաբերյալ բոլոր հայցերը։ Այս մասին TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Պավել Պոստիցան՝ հիշեցնելով, որ հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները եւ նոյեմբերի 9-ին զեկույցը ներկայացրել Սահմանադրական դատարան։ Նա հիշեցրել է, որ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութում սիրիամետ կուսակցության շտաբի վրա

16:45 17.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութում սիրիամետ կուսակցության շտաբի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կեսօրին գրոհել են Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա շրջանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, հարձակումը տեղի է ունեցել սիրիամետ արաբական սոցիալիստական ​​վերածնունդ կուսակցության (PASV) կենտրոնակայանի վրա։ «ՊԱՍՎ-ի գրասենյակը գտնվել է 6 հարկանի շենքում, որը ավերվել է հրթիռային հարձակման հետևանքով, վնասվել […] ...

BACK_TO_TOP