Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի´ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսանողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+13.09 oC

Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի´ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսանողներին

12:21 17.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։ Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։

Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են ամենանորարար և առաջադեմ գաղափարները, ձևավորվում են սեփական պետության իրավատեր քաղաքացիները, որոնք էլ հանրային զարգացման հիմք են դնում։ Եվ պետության համար առաջնային է՝ ստեղծել պատշաճ պայմաններ պատասխանատու, իրավատեր, օրինապահ քաղաքացու կայացման նպատակով։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանը, կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը, որակի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև ուսանողի սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի ստեղծմանը։ Ոլորտում նախանշվող օրենսդրական բարեփոխումներով, այդ թվում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով, առանձնահատուկ շեշտադրվում է ուսանողական ինքնավարության, ուսանողական ինքնակառավարման մարմինների զարգացման, ուսանողների իրավունքների և պարտականությունների սահմանման առաջնահերթությունը՝ կարևորելով ուսանողների՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության ապահովումը։

Կառավարության առաջնահերթություններից են նաև լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը, աշխատաշուկայում ինքնադրսևորվելու, ստացած գիտելիքն ու հմտությունները լավագույնս իրացնելու հնարավորությունների ստեղծումը։ Օրենքը նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով, և բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է ընդլայնվի բոլոր սոցիալական խմբերի համար՝ որպես սեփական բարեկեցության ապահովման և հետագա արժանապատիվ աշխատանքի կարևորագույն գործոն։

Մենք առանձնակի կարևորում ենք նաև հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը։ Բարեփոխումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ Ակադեմիական քաղաք ծրագրին, որը թվարկյալ բոլոր նպատակների հանգուցակետն է։ Այսօր մեր ջանքերն ուղղել ենք մի ծավալուն նախագծի, որն ապահովելու է մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների ու գիտական միջավայրի ներկայացուցիչների համար առավելագույն պայմաններ՝ լավագույնս դրսևորելու սեփական ներուժն ու դա ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության անխափան զարգացմանը։

Սիրելի՛ ուսանողներ, ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը։ Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը։ Ժամանակն է այսօր մեր ամենաթանկ ռեսուրսներից մեկը, որը պետք է ճիշտ գործածել։ Եղեք հարցասեր, ունեցեք կասկածներ, մի´վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ գուցե դրանք շատ կարևոր խնդիրների լուծման ճանապարհ են հարթում։

Մաղթում եմ ձեզ միշտ փնտրելու հետևողականություն, մասնագիտական առաջընթաց ունենալու և ձեր ոլորտում կայանալու կամք» ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ շփումը շարունակելու մտադրության մասին

17:20 17.11.2024

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ շփումը շարունակելու մտադրության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ մտադիր է շարունակել շփումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուրբաթ օրը Կրեմլը և Բեռլինը հայտնել են Շոլցի և Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Դա տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։ «Շուտով ես նորից կխոսեմ Ռուսաստանի նախագահի հետ: Այդ մասին հայտարարվել է երկար ժամանակ, և ես նախկինում քննարկել եմ այդ […] ...

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կհաստատի ընտրությունների արդյունքները դատարաններում խախտումները դիտարկելուց հետո

17:00 17.11.2024

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կհաստատի ընտրությունների արդյունքները դատարաններում խախտումները դիտարկելուց հետո

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կնշանակի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման ամսաթիվը այն բանից հետո, երբ դատարանները կքննարկեն ընդդիմության կողմից ընտրական գործընթացի ընթացքում խախտումների վերաբերյալ բոլոր հայցերը։ Այս մասին TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Պավել Պոստիցան՝ հիշեցնելով, որ հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները եւ նոյեմբերի 9-ին զեկույցը ներկայացրել Սահմանադրական դատարան։ Նա հիշեցրել է, որ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութում սիրիամետ կուսակցության շտաբի վրա

16:45 17.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութում սիրիամետ կուսակցության շտաբի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կեսօրին գրոհել են Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա շրջանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, հարձակումը տեղի է ունեցել սիրիամետ արաբական սոցիալիստական ​​վերածնունդ կուսակցության (PASV) կենտրոնակայանի վրա։ «ՊԱՍՎ-ի գրասենյակը գտնվել է 6 հարկանի շենքում, որը ավերվել է հրթիռային հարձակման հետևանքով, վնասվել […] ...

Ասադը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերը

16:28 17.11.2024

Ասադը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ քննարկել է տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության հարցերը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը, հաղորդում է Սիրիայի ղեկավարի գրասենյակը: «Նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին և նրան ուղեկցող պատվիրակությանը»,-ասվում է Ասադի գրասենյակի հայտարարության մեջ: Ըստ հայտարարության՝ Ասադը հանդիպման ժամանակ ընդգծել […] ...

Բարելավել հայաստանյան օրենսդրությունը. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում

16:08 17.11.2024

Բարելավել հայաստանյան օրենսդրությունը. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում՝ հստակ նպատակով․ բարելավել հայաստանյան օրենսդրությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Բժանիան կշնորհավորի ընդդիմության ներկայացուցչին, եթե նրան հաջողվի հաղթել ընտրություններում

15:50 17.11.2024

Բժանիան կշնորհավորի ընդդիմության ներկայացուցչին, եթե նրան հաջողվի հաղթել ընտրություններում

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան կշնորհավորի ընդդիմության ներկայացուցչին, եթե նրան հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ղեկավարը։ «Եթե նրանց ներկայացուցիչը հաղթի, ես մեծ հաճույքով կշնորհավորեմ նրանց, ես պատրաստ եմ գնալ այս ճանապարհով ասել է»,- գործակալության զրուցակիցը։ Ինչպես ընդգծել է հանրապետության նախագահը, Աբխազիայի բնակիչների նախապատվությունները կարող են որոշվել միայն ընտրությունների արդյունքներով։ ...

BACK_TO_TOP