Սպանություն Նազարբեկյան փողոցում, կրակոց արձակած անձը տուժողի եղբայրն է. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Սպանություն Նազարբեկյան փողոցում, կրակոց արձակած անձը տուժողի եղբայրն է. ՔԿ

16:18 16.11.2024

2024 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական հանգամանքներ՝ տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ դեպքի վայրը:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցոմ գտնվող հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի դիմացի հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել է արնանման նյութի հետք և ատրճանակի փամփուշտի գնդակ:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախնական տվյալներով՝ 42-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ։

Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցանք կատարած, միջադեպին մասնակից, տուժածին հիվանդանոց տեղափոխած, ինչպես նաև միջադեպին ականատես անձանց ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

22:48 16.11.2024

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին հարակից դաշտային տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, մարվել՝ 19։40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

22:40 16.11.2024

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի, Սպիտակի ոլորաններին, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը

22:32 16.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։ ՀՀ […] ...

Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել է գազային շանտաժի մեջ

22:24 16.11.2024

Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել է գազային շանտաժի մեջ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արձագանքել է «Գազպրոմի» կողմից Ավստրիա գազի մատակարարման դադարեցմանը։ «Պուտինը կրկին օգտագործում է էներգիան որպես զենք: Նա փորձում է շանտաժի ենթարկել Ավստրիային և Եվրոպային՝ դադարեցնելով գազի մատակարարումը: Մենք պատրաստ ենք դրան և պատրաստ ենք ձմռանը: Եվրամիությունում գազի պահեստարանները լիքն են»,-ասել է նա: Ինչպես հաղորդվում է, նոյեմբերի 15-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարել […] ...

Իտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա

22:16 16.11.2024

Իտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա

Իտալիան մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Գազայի բնակչությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Ինչպես նշվում է, Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդ է բարձրացել շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնությունով, որը կհասցվի Գազայի բնակչությանը։ Գործակալությունը հայտնում է, որ օգնությունը հավաքել է Confederazione Nazionale delle Misericordie […] ...

Ի՞նչ խնդիր պիտի լուծի պաշտպանության ու անվտանգության համակարգը

22:08 16.11.2024

Ի՞նչ խնդիր պիտի լուծի պաշտպանության ու անվտանգության համակարգը

Այս շաբաթ Երևանն ու Բաքուն փոխադարձ հայտարարություններ արեցին։ Դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները, իսկ ապաշրջափակման մասին Երևանը նոր առաջարկներ արեց Բաքվին։ Դրան զուգահեռ ընթանում են գործընթացները պաշտպանության բնագավառում: Այս և այլ հարցերի անդրադարձել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Հեռանկարում»: ...

BACK_TO_TOP