Լրագրողների հարցերը չեն գոհացրել Անի Զախարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Լրագրողների հարցերը չեն գոհացրել Անի Զախարյանին

12:59 06.04.2018

Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նախապես հայտարարություն էր տարածել այսօրվա իր ասուլիսի մասին՝ լրագրողներին կոնկրետ հորդոր ուղղելով:

«Մամուլի ասուլիս կտամ Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախաձեռնած Համահայկական համախմբման ծրագրի մանրամասների վերաբերյալ, ինչպես նաև կխոսեմ կուսակցության առաջիկա ընթացիկ ծրագրերի մասին: Բացի դրանից, կմանրամասնեմ իմ նկատմամբ հարուցված մեղադրանքի հիման վրա ընթացող դատական վերաքննիչ փուլի ավարտի մասին և այդ գործով իմ հետագա քայլերի մասին: Խնդրում եմ նախապատրաստել լուրջ և սուր հարցեր: Երկրորդական, երրորդական հարցերին ես չեմ պատասխանի: Իմ նորածին բալիկից ժամանակս պիտի կտրեմ, մամուլի ասուլիս տամ, այնպես որ, խնդրում եմ լուրջ նախապատրաստվել»,- ասել էր Զախարյանը։

 Ասուլիսի ավարտին SHANTNEWS.AM-ը հետաքրքրվել է Զախարյանից, թե արդյոք արդարացա՞ն նրա ակնկալիքները:

«Ճիշտն ասած՝ ոչ, կցանկանայի, որ ավելի սուր հարցեր լինեին»,- ասել է Զախարյանը:

Հարցին՝ իսկ, օրինակ, ինչպիսի՞ սուր հարց կցանկանայիք լսել, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը պատասխանել է․

«Հարցրեք աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրների վերաբերյալ: Ուզում եմ, որ իմ մեջ լուրջ քաղաքական գործիչ տեսնեք, գաք ավելի պատրաստված հարցերով, որ ես էլ  լուրջ պատրաստվեմ մամուլի ասուլիսներին»:

Հիշեցրինք, որ Զախարյանի ասուլիսն ավելի վաղ էր ծրագրվել, բայց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը հետաձգել էր այն՝ պատճառաբանելով, թե որոշ հարցեր կային հստակեցնելու. ի՞նչ հստակեցումների մասին է խոսքը։

«Տեխնիկական խնդիրներ էին, ունենք ընտանիք, աշխատանք և չենք հասցնում որոշ բաներ: Ես հիմա նաև գիրք եմ գրում, չեմ սիրում հաճախ մամուլի ասուլիսիներ տալ, իմ միտքը գիշեր-ցերեկ աշխատում է, ավելի լավ է՝ թող իմ ֆեյսբուքյան էջին հետևեն, ես այնտեղ ակտիվ եմ, իմ ասելիքը հրապարակում եմ»,- հավելել է Զախարյանը:

 

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

BACK_TO_TOP