15:16 16.11.2024
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական ներդրումային բանկի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, որ այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:
Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։
«Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) Հայաստանի հետ ստորագրել է շուրջ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարևորագույն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար։ Այս նախագիծը կոչված է փոխելու իրերի դրությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ զգալիորեն բարելավելով տրանսպորտային կապը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի եւ Ասիայի միջև:
Այս ենթակառուցվածքի կլիմայակայուն հատվածը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը՝ ի հաշիվ ճանապարհորդության հեռավորությունների, տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի և ճանապարհային պատահարների կրճատման: Ճանապարհային անվտանգության բարելավումը նախագծի հիմնական առանձնահատկություններից ևս մեկն է, որն ավելի անվտանգ և արագ երթուղիներ կառաջարկի ճանապարհորդներին և ապրանք փոխադրողներին: Նախագիծը կհեշտացնի մուտքը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներ և կնպաստի ՀՀ պակաս միակցված մարզի՝ Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- մանրամասն նշված է հաղորդագրության մեջ:
ԵՆԲ-ի փոխնախագահ, Հայաստանում բանկի գործունեության պատասխանատու Թերեզա Չերվինսկան նշել է, որ այս փոխակերպիչ ծրագիրը կդառնա տարածաշրջանի տրանսպորտային ցանցի հիմնական զարկերակը, որը Հայաստանին կապահովի դեպի գլոբալ շուկաներ ավելի լավ հասանելիությամբ և կօգնի ձևավորել ավելի փոխկապակցված եւ դիմակայուն ապագա։
«ԵՆԲ-ի և Հայաստանի միջև երբևէ ամենախոշոր ֆինանսական պայմանագիրն է։ Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին, որը կնպաստի կայունությանը, կխթանի տնտեսական դիմակայունությունը և կամրապնդի կապը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև», – ասել է նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է.
«Այս ծրագիրը Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) շրջանակներում «Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ իրականացվող աջակցության ևս մեկ օրինակ է։ Կլիմայի փոփոխության և ճանապարհային անվտանգության թիրախների նկատմամբ պատշաճ խոհեմությամբ կայուն ներդրումներ իրականացնելու նպատակով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում ֆինանսական միջոցների հետագա մոբիլիզացումն առանցքային սկզբունքներից է շարունակում մնալ՝ հաշվի առնելով, որ մենք մշակում ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր հավակնոտ օրակարգը»։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական աճի համար, կամրապնդի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային միակցվածությունը, կբարելավի տրանսպորտային անվտանգությունն ու արդյունավետությունը և վճռորոշ դեր կխաղա երկրի ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն նպատակների առումով:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել ԵՆԲ-ին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագրին մասնակցելու համար.
«Այս ճանապարհահատվածը կարևոր մաս է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, որը նպատակ է հետապնդում ապահովել կայուն կապակցվածությունը և այսպիսով նաև համագործակցությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում»։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ որպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության և Արևելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի դրոշակակիր նախագիծ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը կնպաստի տնտեսական աճին, տարածաշրջանային անվտանգությանը և շրջակա միջավայրի կայունությանը: Այն նաև կդառնա Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային օղակը:
23:04 16.11.2024
Մասկը պատմել է, թե ինչպիսին կլինի Starship-ը 2025 թվականին22:56 16.11.2024
Հութիները հարված են հասցրել Էյլաթին22:48 16.11.2024
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ22:40 16.11.2024
Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում22:24 16.11.2024
Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել է գազային շանտաժի մեջ22:16 16.11.2024
Իտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա21:24 16.11.2024
Չինաստանում ուսանողը սպանել է ութ մարդու20:28 16.11.2024
Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է կայունացնել իրավիճակը երկրում20:10 16.11.2024
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 11 մարդ է զոհվել19:38 16.11.2024
Բայդենը չի մասնակցել Պերուում կայացած APEC գագաթնաժողովին19:20 16.11.2024
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում19:00 16.11.2024
Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները18:33 16.11.2024
Հրդեհ սրճարանում18:18 16.11.2024
Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները18:08 16.11.2024
Հայտնի է դարձել, թե որ ակումբում է շարունակելու աշխատել Գվարդիոլան17:09 16.11.2024
Բժանիան ասել է, որ եթե հրաժարական տա, Աբխազիան կկառավարի փոխնախագահը16:30 16.11.2024
Փարիզի Աստվածամոր տաճարն իր դռները կբացի դեկտեմբերի 7-ին16:12 16.11.2024
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ15:58 16.11.2024
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը15:48 16.11.2024
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա15:08 16.11.2024
Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին14:27 16.11.2024
Մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան14:21 16.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին. լեռնային շրջաններում սպասվում է ձյուն14:12 16.11.2024
Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել14:02 16.11.2024
Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ13:44 16.11.2024
Վրաստանում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները12:51 16.11.2024
Կարեն Խաչանովը լուսանկար է հրապարակել որդիների հետ12:31 16.11.2024
Սլովակիայի վարչապետը խոստացել է Ուկրաինային չթողնել ՆԱՏՕ12:20 16.11.2024
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը շքեղ նվեր է մատուցել կնոջը12:17 16.11.2024
ՀՀ ամենաբարձր լեռ Արագածը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել12:09 16.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 16-ին11:45 16.11.2024
«Բարսելոնայի» նախկին խաղացողը դարձել է նավթային բիզնեսմեն11:38 16.11.2024
Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ11:32 16.11.2024
ԵՊՀ ռեկտորը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում11:20 16.11.2024
Նոյեմբերի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի11:12 16.11.2024
Ձին ընկել էր դիտահորը և չէր կարողանում դուրս գալ10:56 16.11.2024
Աբխազիայի նախագահը լքել է Սուխումը10:36 16.11.2024
Մայք Թայսոնը պարտվել է բլոգեր Ջեյք Փոլին10:00 16.11.2024
Նադալը պատրաստվում է կարիերայի վերջին մրցաշարին23:04 16.11.2024
Մասկը պատմել է, թե ինչպիսին կլինի Starship-ը 2025 թվականինԱյն բանից հետո, երբ SpaceX-ը հայտարարեց, որ Starship տրանսպորտային համակարգի նոր փորձնական թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը սոցիալական մեդիա X-ում խոսել է դրա ապագա հնարավորությունների մասին: Մասկի խոսքով՝ Starship-ն արդեն ավելի քան երկու անգամ ավելի հզոր է, քան Saturn V լուսնային հրթիռը, և մոտ մեկ տարի հետո այն երեք անգամ […] ...
22:56 16.11.2024
Հութիները հարված են հասցրել ԷյլաթինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքի թիրախի վրա: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Օդուժը ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական թշնամու ամենակարևոր թիրախի դեմ՝ օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում եր-Ռաշրաշ շրջանում (Էյլաթի արաբական անվանումը) անօդաչու սարքերի միջոցով»,- ասել է Սարիան «Անսար Ալլահի» […] ...
22:48 16.11.2024
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՆոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին հարակից դաշտային տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, մարվել՝ 19։40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...
22:40 16.11.2024
Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի, Սպիտակի ոլորաններին, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
22:32 16.11.2024
Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունըՀունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։ ՀՀ […] ...
22:24 16.11.2024
Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել է գազային շանտաժի մեջԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արձագանքել է «Գազպրոմի» կողմից Ավստրիա գազի մատակարարման դադարեցմանը։ «Պուտինը կրկին օգտագործում է էներգիան որպես զենք: Նա փորձում է շանտաժի ենթարկել Ավստրիային և Եվրոպային՝ դադարեցնելով գազի մատակարարումը: Մենք պատրաստ ենք դրան և պատրաստ ենք ձմռանը: Եվրամիությունում գազի պահեստարանները լիքն են»,-ասել է նա: Ինչպես հաղորդվում է, նոյեմբերի 15-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարել […] ...