Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ

14:38 16.11.2024

2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների հետևանքով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:

Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:

Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի անտառտնկման աշխատանքները շարունակվում են

21:40 16.11.2024

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի անտառտնկման աշխատանքները շարունակվում են

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի անտառտնկման աշխատանքներից։ Նկարահանումն իրականացվել է «Արագածոտնի անտառտնտեսություն» և «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում: ...

«Սիրանկյունի». նոր սիթքոմ՝ «Շանթ»-ի եթերում

21:32 16.11.2024

«Սիրանկյունի». նոր սիթքոմ՝ «Շանթ»-ի եթերում

«Սիրային եռանկյունի՝ սպորտային ութանկյունում». Շանթ ՀԸ-ն իր երեսնամյա հոբելյանական տարում շարունակում է հեռուստադիտողին հաճելին մատուցել: Երկուշաբթի օրվանից եթերում կլինի 12 մասից բաղկացած բոլորովին նոր սիթքոմը՝  զվարճալին ու հետաքրքիրը համատեղող «Սիրանկյունին»: Սիրային խառնաշփոթ հիշեցնող այս պատմությունը սկիզբ է առնում հայտնի մարզիկի աներևակայելի արկածներից։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Չինաստանում ուսանողը սպանել է ութ մարդու

21:24 16.11.2024

Չինաստանում ուսանողը սպանել է ութ մարդու

Չինաստանի արևելքում գտնվող Յիսին շրջանի համալսարաններից մեկում երիտասարդի հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դանակով զինված 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է հանցագործության վայրում։ Նա անմիջապես ընդունել է մեղքը։ Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդը որոշել է հարձակվել այն բանից հետո, երբ տապալել է քննությունները և չի ստացել ուսումնական հաստատության ավարտական ​​վկայական։ ...

Փարիզի ոստիկանությունը ազատել է պիցցերիաներից մեկում գտնվող պատանդներին

21:16 16.11.2024

Փարիզի ոստիկանությունը ազատել է պիցցերիաներից մեկում գտնվող պատանդներին

Փարիզի մերձակայքում գտնվող Իսի-լե-Մուլինոյի պիցցերիաներից մեկում պատանդներ վերցրած հարձակվողը ձերբակալվել է։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ չորս պատանդներ ազատ են արձակվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը, պարզվել է, ռեստորանի մենեջերի որդին է։ Նա փակվել է հաստատությունում և պատանդ է վերցրել չորս աշխատակցի։ Հաղորդվում էր, որ հարձակվողը զինված է եղել դանակով և ցանկացել է ինքնասպան լինել։ Ոստիկանությունը նշել է, որ […] ...

Թեհրանը վստահեցրել է, որ Իրանի մշտական ներկայացուցիչը բանակցություններ չի վարել Մասկի հետ

21:08 16.11.2024

Թեհրանը վստահեցրել է, որ Իրանի մշտական ներկայացուցիչը բանակցություններ չի վարել Մասկի հետ

Իրանի իշխանությունները սխալ են անվանել ամերիկյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե գործարար Իլոն Մասկը իբր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Իրավանիի հետ։ «Դա չի համապատասխանում իրականությանը»,-շաբաթ օրը IRNA լրատվական գործակալությանը ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իրանական աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկը հանդիպել […] ...

APEC-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Չինաստանում. Սի Ծինփին

21:00 16.11.2024

APEC-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Չինաստանում. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում 2026 թվականին, հայտնում է Xinhua-ն։ «2026 թվականին Չինաստանում տեղի կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) տնտեսական առաջնորդների հանդիպումը»,- ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Պերուում ընթանում է APEC-ի առաջնորդների հանդիպումը։ ...

BACK_TO_TOP