Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել

14:12 16.11.2024

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ձերբակալել են մի քանի ցուցարարի, ովքեր փորձում էին փակել ճանապարհը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բողոքի ակցիան սկսվել է ԿԸՀ շենքի մոտ շաբաթ առավոտյան, երբ ԿԸՀ-ն ընդունում էր խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Արձանագրության ընդունումից որոշ ժամանակ անց ցուցարարները շարժվել են դեպի հարակից Աղմաշենեբելի նրբանցք, որտեղ փորձել են փակել ճանապարհը։ Անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին, վերականգնել երթևեկությունը և մի քանի հոգու բերման են ենթարկել։

Շաբաթ ավելի վաղ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ստորագրել էր հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։

Ըստ վերջնական արդյունքների՝  իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով և ստացել խորհրդարանական մեծամասնություն՝ 89 մանդատով։ Բացի այդ, չորս ընդդիմադիր կուսակցություն մտել է խորհրդարան՝ «Փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Վրաստանի համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի անտառտնկման աշխատանքները շարունակվում են

21:40 16.11.2024

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի անտառտնկման աշխատանքները շարունակվում են

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի անտառտնկման աշխատանքներից։ Նկարահանումն իրականացվել է «Արագածոտնի անտառտնտեսություն» և «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում: ...

«Սիրանկյունի». նոր սիթքոմ՝ «Շանթ»-ի եթերում

21:32 16.11.2024

«Սիրանկյունի». նոր սիթքոմ՝ «Շանթ»-ի եթերում

«Սիրային եռանկյունի՝ սպորտային ութանկյունում». Շանթ ՀԸ-ն իր երեսնամյա հոբելյանական տարում շարունակում է հեռուստադիտողին հաճելին մատուցել: Երկուշաբթի օրվանից եթերում կլինի 12 մասից բաղկացած բոլորովին նոր սիթքոմը՝  զվարճալին ու հետաքրքիրը համատեղող «Սիրանկյունին»: Սիրային խառնաշփոթ հիշեցնող այս պատմությունը սկիզբ է առնում հայտնի մարզիկի աներևակայելի արկածներից։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Չինաստանում ուսանողը սպանել է ութ մարդու

21:24 16.11.2024

Չինաստանում ուսանողը սպանել է ութ մարդու

Չինաստանի արևելքում գտնվող Յիսին շրջանի համալսարաններից մեկում երիտասարդի հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դանակով զինված 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է հանցագործության վայրում։ Նա անմիջապես ընդունել է մեղքը։ Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդը որոշել է հարձակվել այն բանից հետո, երբ տապալել է քննությունները և չի ստացել ուսումնական հաստատության ավարտական ​​վկայական։ ...

Փարիզի ոստիկանությունը ազատել է պիցցերիաներից մեկում գտնվող պատանդներին

21:16 16.11.2024

Փարիզի ոստիկանությունը ազատել է պիցցերիաներից մեկում գտնվող պատանդներին

Փարիզի մերձակայքում գտնվող Իսի-լե-Մուլինոյի պիցցերիաներից մեկում պատանդներ վերցրած հարձակվողը ձերբակալվել է։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ չորս պատանդներ ազատ են արձակվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը, պարզվել է, ռեստորանի մենեջերի որդին է։ Նա փակվել է հաստատությունում և պատանդ է վերցրել չորս աշխատակցի։ Հաղորդվում էր, որ հարձակվողը զինված է եղել դանակով և ցանկացել է ինքնասպան լինել։ Ոստիկանությունը նշել է, որ […] ...

Թեհրանը վստահեցրել է, որ Իրանի մշտական ներկայացուցիչը բանակցություններ չի վարել Մասկի հետ

21:08 16.11.2024

Թեհրանը վստահեցրել է, որ Իրանի մշտական ներկայացուցիչը բանակցություններ չի վարել Մասկի հետ

Իրանի իշխանությունները սխալ են անվանել ամերիկյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե գործարար Իլոն Մասկը իբր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Իրավանիի հետ։ «Դա չի համապատասխանում իրականությանը»,-շաբաթ օրը IRNA լրատվական գործակալությանը ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իրանական աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկը հանդիպել […] ...

APEC-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Չինաստանում. Սի Ծինփին

21:00 16.11.2024

APEC-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Չինաստանում. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում 2026 թվականին, հայտնում է Xinhua-ն։ «2026 թվականին Չինաստանում տեղի կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) տնտեսական առաջնորդների հանդիպումը»,- ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Պերուում ընթանում է APEC-ի առաջնորդների հանդիպումը։ ...

BACK_TO_TOP