13:52 16.11.2024
Նոյեմբերի 4-ից 13-ը ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները Իջևան և Վանաձոր քաղաքներում հրշեջ-փրկարարներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի 32 անդամի հետ կազմակերպել և անցկացրել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր մարզերում առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունների բարձրացումը և գործնական հմտությունների զարգացումը։
Դասընթացները կազմակերպվել են սեմինար-դասախոսությունների տեսքով, որոնց հաջորդել են գործնական պարապմունքներ՝ ուղղված մարզային ստորաբաժանումներում առաջին արձագանքողների մասնագիտական հմտությունների ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մասնակիցներին նախ ներկայացվել են տեսական գիտելիքներ՝ ընդգրկելով ռադիոակտիվ նյութերի հիմունքները, անհատական պաշտպանության միջոցների տեսակները և վարակազերծման մեթոդները: Այնուհետև նրանք կիրառել են այդ գիտելիքները՝ անցկացնելով գործնական պարապմունքներ և սիմուլյացիոն վարժանքներ։
Մասնակիցները ներգրավվել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական արտակարգ իրավիճակների մոդելավորման գործնական առաջադրանքներում՝ հատուկ համազգեստների և սարքավորումների կիրառմամբ իրականացրել ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզություն, նմուշառում և վարակազերծման աշխատանքներ։
Նմանատիպ մոտեցումը հնարավորություն է տալիս մասնակիցներին ստանալ և՛ խորացված տեսական գիտելիքներ, և՛ գործնական հմտություն՝ արտակարգ իրավիճակներին ավելի արդյունավետ արձագանքելու համար:
21:24 16.11.2024
Չինաստանում ուսանողը սպանել է ութ մարդու20:28 16.11.2024
Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է կայունացնել իրավիճակը երկրում20:10 16.11.2024
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 11 մարդ է զոհվել19:38 16.11.2024
Բայդենը չի մասնակցել Պերուում կայացած APEC գագաթնաժողովին19:20 16.11.2024
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում19:00 16.11.2024
Հյուսիս-հարավի հարավը՝ շինարարության մեջ․ ծրագրի մանրամասները18:33 16.11.2024
Հրդեհ սրճարանում18:18 16.11.2024
Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները18:08 16.11.2024
Հայտնի է դարձել, թե որ ակումբում է շարունակելու աշխատել Գվարդիոլան17:09 16.11.2024
Բժանիան ասել է, որ եթե հրաժարական տա, Աբխազիան կկառավարի փոխնախագահը16:30 16.11.2024
Փարիզի Աստվածամոր տաճարն իր դռները կբացի դեկտեմբերի 7-ին16:12 16.11.2024
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ15:58 16.11.2024
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը15:48 16.11.2024
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա15:08 16.11.2024
Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին14:27 16.11.2024
Մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան14:21 16.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին. լեռնային շրջաններում սպասվում է ձյուն14:12 16.11.2024
Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել14:02 16.11.2024
Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ13:44 16.11.2024
Վրաստանում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները12:51 16.11.2024
Կարեն Խաչանովը լուսանկար է հրապարակել որդիների հետ12:31 16.11.2024
Սլովակիայի վարչապետը խոստացել է Ուկրաինային չթողնել ՆԱՏՕ12:20 16.11.2024
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը շքեղ նվեր է մատուցել կնոջը12:17 16.11.2024
ՀՀ ամենաբարձր լեռ Արագածը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել12:09 16.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 16-ին11:45 16.11.2024
«Բարսելոնայի» նախկին խաղացողը դարձել է նավթային բիզնեսմեն11:38 16.11.2024
Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ11:32 16.11.2024
ԵՊՀ ռեկտորը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում11:20 16.11.2024
Նոյեմբերի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի11:12 16.11.2024
Ձին ընկել էր դիտահորը և չէր կարողանում դուրս գալ10:56 16.11.2024
Աբխազիայի նախագահը լքել է Սուխումը10:36 16.11.2024
Մայք Թայսոնը պարտվել է բլոգեր Ջեյք Փոլին10:00 16.11.2024
Նադալը պատրաստվում է կարիերայի վերջին մրցաշարին09:39 16.11.2024
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն այցով ժամանել է Ուկրաինա09:25 16.11.2024
Մեկնարկել է «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման տոմսերի վաճառքը08:39 16.11.2024
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում08:00 16.11.2024
Հրդեհ Ձորագյուղ գյուղում00:00 16.11.2024
Չինաստանը բեռնատար տիեզերանավ է ուղարկել իր ուղեծրային կայան23:55 15.11.2024
Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը23:50 15.11.2024
«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի23:45 15.11.2024
Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով23:40 15.11.2024
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ21:24 16.11.2024
Չինաստանում ուսանողը սպանել է ութ մարդուՉինաստանի արևելքում գտնվող Յիսին շրջանի համալսարաններից մեկում երիտասարդի հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դանակով զինված 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է հանցագործության վայրում։ Նա անմիջապես ընդունել է մեղքը։ Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդը որոշել է հարձակվել այն բանից հետո, երբ տապալել է քննությունները և չի ստացել ուսումնական հաստատության ավարտական վկայական։ ...
21:16 16.11.2024
Փարիզի ոստիկանությունը ազատել է պիցցերիաներից մեկում գտնվող պատանդներինՓարիզի մերձակայքում գտնվող Իսի-լե-Մուլինոյի պիցցերիաներից մեկում պատանդներ վերցրած հարձակվողը ձերբակալվել է։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ չորս պատանդներ ազատ են արձակվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը, պարզվել է, ռեստորանի մենեջերի որդին է։ Նա փակվել է հաստատությունում և պատանդ է վերցրել չորս աշխատակցի։ Հաղորդվում էր, որ հարձակվողը զինված է եղել դանակով և ցանկացել է ինքնասպան լինել։ Ոստիկանությունը նշել է, որ […] ...
21:08 16.11.2024
Թեհրանը վստահեցրել է, որ Իրանի մշտական ներկայացուցիչը բանակցություններ չի վարել Մասկի հետԻրանի իշխանությունները սխալ են անվանել ամերիկյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե գործարար Իլոն Մասկը իբր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Իրավանիի հետ։ «Դա չի համապատասխանում իրականությանը»,-շաբաթ օրը IRNA լրատվական գործակալությանը ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իրանական աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկը հանդիպել […] ...
21:00 16.11.2024
APEC-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Չինաստանում. Սի ԾինփինՉինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում 2026 թվականին, հայտնում է Xinhua-ն։ «2026 թվականին Չինաստանում տեղի կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) տնտեսական առաջնորդների հանդիպումը»,- ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Պերուում ընթանում է APEC-ի առաջնորդների հանդիպումը։ ...
20:49 16.11.2024
Մասկը ընտրություններում դեմոկրատների ձախողման պատճառ է անվանել ժողովրդի հետ կապի կորուստըԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում աղետալի արդյունքներ է ցույց տվել ժողովրդի հետ կապի կորստի պատճառով, X-ում գրել է Իլոն Մասկը։ «Նրանք տարանջատվել են ժողովրդից, դրա համար էլ այդքան դաժան պարտություն են կրել այս ընտրություններում»,-նշել է նա։ Հանրապետական Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթել է իր քաղաքական մրցակցին՝ դեմոկրատների ներկայացուցիչ Քամալա Հարիսին։ Մասկն ակտիվորեն աջակցել է Թրամփի […] ...
20:38 16.11.2024
Ռոնալդուն պատասխանել է հարցին, թե արդյոք իր կարիերայում 1000 գոլ կխփիՊորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ չի մտածում կարիերայում 1000 գոլ խփելու հնարավորության մասին։ Ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է championat-ը՝ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին հղումով։ «Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ մտածում կարիերայի 1000 գոլի մասին: Իհարկե, դու միշտ ցանկանում ես պատմություն կերտել, բայց հիմա ես չեմ մտածում այս ռեկորդի մասին»,-ասել […] ...