Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
0.09 oC

Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը

23:55 15.11.2024

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի մեծացնել իր միջուկային զինանոցը՝ կապված Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական ներուժի հետ, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի ընդլայնել իր միջուկային ուժերը՝ զսպելու Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքները»,-ասում են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։

ԱՄՆ-ի միջուկային զենքի մասին գաղտնազերծված զեկույցը պետք է Կոնգրեսին ներկայացվի ուրբաթ օրը: Սակայն, պարզաբանում է WSJ-ը, որևէ ցուցում չկա, թե ինչ տարբերակներ են քննարկում իշխանությունները։ Փաստաթղթում միայն նշվում է ամերիկյան միջուկային ուժերը մրցակից երկրների քաղաքականությանը հարմարեցնելու անհրաժեշտությունը։

«Եթե ներկայիս բացասական միտումները շարունակվեն՝ Ռուսաստանը «ոչ» է ասում սպառազինությունների վերահսկմանը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան ուժեր են կուտակում, ապա ապագայում ԱՄՆ միջուկային զենքերի թիվը կարող է ավելացվել: Հարցն այն է, թե արդյոք այդ քայլին գնալու անհրաժեշտությունը հնարավոր է կլինի՞ նվազեցնել, եթե ավելի շատ հաջողության հասնեք սովորական սպառազինության և դաշնակիցների հետ ավելի սերտ համագործակցության դեպքում»,- ասել է վարչակազմի պաշտոնյան:

Այս ոլորտում նոր որոշումներ պետք է կայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա վարչակազմը։ Հրատարակությունը նշում է, որ Միացյալ Նահանգները, մասնավորապես, կարող է հերթապահության դնել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ICBM), ավելացնել միջուկային զենքի քանակը սուզանավերի վրա և մշակել միջուկային մարտագլխիկներով թևավոր հրթիռներով սուզանավերի նախագիծ։

WSJ-ն նշում է, որ ԱՄՆ միջուկային ուժերի արդիականացման ներկայիս ծրագիրը կազմվել է երկրի համար առավել բարենպաստ միջազգային միջավայրում։ Սակայն այժմ Վաշինգտոնն առաջին անգամ ստիպված կլինի միաժամանակ զսպել միջուկային զենք ունեցող երկու պետություն՝ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության տվյալներով, եթե 2018 թվականին Չինաստանն ուներ 200 միջուկային մարտագլխիկ, ապա մինչև 2030 թվականը կունենա հազարից ավելի, դրանց մեծ մասը կտեղադրվի ԱՄՆ հասնելու ունակ սպառազինության համակարգերի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը բեռնատար տիեզերանավ է ուղարկել իր ուղեծրային կայան

00:00 16.11.2024

Չինաստանը բեռնատար տիեզերանավ է ուղարկել իր ուղեծրային կայան

Նոյեմբերի 15-ին Չինաստանը Տյանչժոու-8 բեռնատար տիեզերանավն ուղարկել է «Տիանգուն» ազգային ուղեծրային կայան, հայտնել է Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը (CMSA): Արձակումն իրականացվել է Long March 7 Y9 արձակման մեքենայի միջոցով, որը Պեկինի ժամանակով 13:13-ին, Հայնան կղզում գտնվող Wenchang արբանյակային արձակման կենտրոնից օդ է բարձրացել: Տիեզերական բեռնատարը սնունդ և պաշարներ կհասցնի ուղեծրային լաբորատորիա: Ներկայումս չինական […] ...

Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը

23:55 15.11.2024

Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի մեծացնել իր միջուկային զինանոցը՝ կապված Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական ներուժի հետ, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի ընդլայնել իր միջուկային ուժերը՝ զսպելու Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքները»,-ասում են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան […] ...

«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի

23:50 15.11.2024

«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի

«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստ Ժոելինտոնը կրկին ենթարկվել է կողոպուտի, հաղորդում է The Sun-ը։ Ըստ հրապարակման՝ գողերը ներխուժել են նրա տուն, ինչն արդեն երկրորդ դեպքն է այս տարի՝ հունվարյան միջադեպից հետո։ Այս տհաճ դեպքի մասին պատմել է հենց ֆուտբոլիստը՝ կիսվելով հաղորդագրությամբ իր սոցիալական ցանցերի էջերում։ «Մեր տունը կրկին թալանեցին։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են դա նորից անել, […] ...

Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով

23:45 15.11.2024

Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ 797,72 միլիոն եվրոյի չափով տուգանք է սահմանել ամերիկյան Meta ընկերությանը՝ գովազդային շուկայում չարաշահումների համար։ «Մենք տուգանեցինք Meta-ին 797,72 միլիոն եվրոյով անձնական սոցիալական մեդիա ծառայությունների և սոցիալական մեդիա հարթակներում առցանց գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու համար: Meta-ն իր առցանց գովազդային ծառայությունը կապել է Facebook Marketplace-ի իր անձնական սոցիալական ցանցի հետ և […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:40 15.11.2024

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Գ․ […] ...

Ֆինանսական կայունության համար «Բավարիայից» պետք է հեռանա առաջատարներից մեկը

23:33 15.11.2024

Ֆինանսական կայունության համար «Բավարիայից» պետք է հեռանա առաջատարներից մեկը

Մյունխենի «Բավարիայում» ծախսերի օպտիմալացումը չի խնայում նաև առաջատարներին: Նրանցից որևէ մեկը ստիպված կլինի հեռանալ 2025 թվականի ամռանը, որպեսզի ակումբը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը։ Թիմի հարձակվողներից մեկը՝ Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին կամ Լերոյ Սանեն, պետք է լքի ակումբը՝ թիմի աշխատավարձային բյուջեն կրճատելու նպատակով, ինչը պլանավորել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։ Չնայած այս ամենին, Մյունխենում հնարավոր […] ...

BACK_TO_TOP