19:40 15.11.2024
Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում:
«Թվարկված մարմինները, ըստ էության, դուրս էին խորհրդարանական ձեւաչափով վերահսկողության դաշտից»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով այդպիսի հանդիպումները սպասված են հասարակության կողմից: Նշված մարմինների ղեկավարները նույնպես ցանկություն են հայտնել այդ ձեւաչափով հանդես գալ` նշելով, որ այն լավ հնարավորություն է` ներկայացնելու իրենց կատարած աշխատանքներն ու լսելու խորհրդարանականների առաջարկությունները, հարցերն ու քննադատությունները:
Նախագծով ամեն տարի` գարնանային նստաշրջանից մինչեւ ամառային արձակուրդների հատվածը, նշված մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Սիսակ Գաբրիելյանը հավելել է, որ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկվող նախագծին հանձնաժողովում միաձայն կողմ է քվեարկել:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նա նշել է, որ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ձեւաչափում նշված մարմինները ներկայացվածություն չունեն, եւ այս նախաձեռնությունը միտված է հանրային դաշտում տվյալ մարմինների գործունեության թափանցիկության ապահովմանը:
Հարակից զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանի խոսքով նախագծերի փաթեթը միտված է հաշվետվողականության բարձրացմանը: Կառավարությունը ներկայացրել է դրական եզրակացություն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
23:45 15.11.2024
Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով23:40 15.11.2024
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ23:28 15.11.2024
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ23:05 15.11.2024
Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները23:40 15.11.2024
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Գ․ […] ...
23:33 15.11.2024
Ֆինանսական կայունության համար «Բավարիայից» պետք է հեռանա առաջատարներից մեկըՄյունխենի «Բավարիայում» ծախսերի օպտիմալացումը չի խնայում նաև առաջատարներին: Նրանցից որևէ մեկը ստիպված կլինի հեռանալ 2025 թվականի ամռանը, որպեսզի ակումբը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը։ Թիմի հարձակվողներից մեկը՝ Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին կամ Լերոյ Սանեն, պետք է լքի ակումբը՝ թիմի աշխատավարձային բյուջեն կրճատելու նպատակով, ինչը պլանավորել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։ Չնայած այս ամենին, Մյունխենում հնարավոր […] ...
23:28 15.11.2024
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դուրս է եկել իր կողմնակիցների մոտ և հայտարարել, որ կմնա իր պաշտոնում։ «Հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները մնում են իրենց տեղերում և կշարունակեն աշխատել։ Խնդրում եմ, մի տրվեք սադրանքներին, ես կմնամ Աբխազիայում և կաշխատեմ նախկինի պես»,- ասել է Բժանիան։ Բժանիան նաև նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ընդդիմության […] ...
23:20 15.11.2024
Մասկը Իրանի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումըՄիլիարդատեր Իլոն Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղիները, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու անանուն պաշտոնյաների: Ըստ հրապարակման, Մասքը և Իրավանին հանդիպել են երկուշաբթի օրը Նյու Յորքում, և նրանց «զրույցը կենտրոնացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը […] ...
23:12 15.11.2024
Իսրայելական բանակը մեկ օրում Բեյրութի վրա երեք շարք հարձակում է իրականացրելԻսրայելի ռազմաօդային ուժերն ավարտել են հերթական հարվածների շարքը Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններին։ Սա մեկ օրվա ընթացքում հարվածների երրորդ ալիքն է, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հարձակման թիրախ դարձյալ հայտարարվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ Հարվածները հասցվել են հիմնականում Բեյրութի Դահիյա արվարձանին, որտեղ տեղակայված է շիա կազմակերպությունը։ Խոցված թիրախների թվում են եղել «Հըզբոլլահի» հրամանատարական կետերը։ […] ...
23:05 15.11.2024
Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այլ կարգավիճակում ակումբ հնարավոր վերադարձի մասին։ «Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը` երբեք չեմ բացառի, որ ապագայում կարող եմ գործակցել ակումբի հետ»: Իմ հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- ասել է 34-ամյա գերմանացին։ Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-2024 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 465 հանդիպման, […] ...