Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+2.09 oC

Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա Անդրեասյան

19:20 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս:

Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։

Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն արդարացված չէ.

«Մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր տեխնոլոգիայի սահմաններն ու հնարավորությունները և պատասխանատու որոշումներով կարողանանք վերահսկել հետևանքները, որոնք մեզ համար ցանկալի չեն»:

Ըստ նրա՝ մինչ այս կրթության համակարգի մարտահրավերներից էին համարվում տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված թվային գործիքների անհասանելիությունը, որոշ դեպքերում նաև բավարար հմտությունների բացակայությունը, որոնց հաղթահարմանն այժմ արդեն կարող է նպաստել ԱԲ գործիքների կիրառումը:

«Այս հարցերն օրակարգային են. տեխնոլոգիական զարգացման և կրթության համակարգի միջև առկա խզման խնդրին պարտավոր ենք առերեսվել և լուծումներ գտնել: Այդ նպատակով հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ներդրվել է նոր առարկա՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», որն ուսուցանվում է երկրորդ դասարանից։ Բոլոր դպրոցներում նաև համապատասխան ենթակառուցվածքներ ունենալով՝ նպատակ ունենք ամենաբազային հմտությունները դարձնել դպրոցական ծրագրի մաս, որպեսզի տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում ու առօրյայում կիրառելու հմտություններ ունեցող գրագետ քաղաքացիներ ձևավորենք: Այս առումով շատ կարևոր է նաև մեդիագրագիտությունը, որը պետք է ուղեկցի տեխնոլոգիական գիտելիքին, այլապես բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ԱԲ գործիքների կիրառումը կարող է էապես օգնել նաև կրթության ոլորտում որոշումների կայացմանը:

«Ժամանակակից իրականությունը պահանջում է մեծածավալ տվյալների վերլուծություն, որի ծավալը հատկապես կրթության համակարգում շատ մեծ է: Կշռադատված որոշումների մշակման առումով արհեստական բանականությունը կարող է մեծ աջակցություն ապահովել, որը, սակայն, երբևէ չի կարող փոխարինել մարդու անհատական պատասխանատվությանը և պարտավորվածությանը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ պետք չէ վախենալ արհեստական բանականության նոր գործիքակազմից, այլ պետք է մոտենալ դրան պատասխանատվությամբ և գիտակցված:

«Նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը մեր իրականության մասն են, ու դռներն արհեստականորեն փակել չի ստացվի: Ավելի լավ է միասին գտնել այդ իրականության մեջ ապրելու լավագույն ձևերը»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը բեռնատար նավ է ուղարկել իր ուղեծրային կայան

00:00 16.11.2024

Չինաստանը բեռնատար նավ է ուղարկել իր ուղեծրային կայան

Նոյեմբերի 15-ին Չինաստանը Տյանչժոու-8 բեռնատար տիեզերանավն ուղարկել է «Տիանգուն» ազգային ուղեծրային կայան, հայտնել է Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը (CMSA): Արձակումն իրականացվել է Long March 7 Y9 արձակման մեքենայի միջոցով, որը Պեկինի ժամանակով 13:13-ին, Հայնան կղզում գտնվող Wenchang արբանյակային արձակման կենտրոնից օդ է բարձրացել: Տիեզերական բեռնատարը սնունդ և պաշարներ կհասցնի ուղեծրային լաբորատորիա: Ներկայումս չինական […] ...

Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը

23:55 15.11.2024

Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի մեծացնել իր միջուկային զինանոցը՝ կապված Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական ներուժի հետ, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի ընդլայնել իր միջուկային ուժերը՝ զսպելու Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքները»,-ասում են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան […] ...

«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի

23:50 15.11.2024

«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի

«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստ Ժոելինտոնը կրկին ենթարկվել է կողոպուտի, հաղորդում է The Sun-ը։ Ըստ հրապարակման՝ գողերը ներխուժել են նրա տուն, ինչն արդեն երկրորդ դեպքն է այս տարի՝ հունվարյան միջադեպից հետո։ Այս տհաճ դեպքի մասին պատմել է հենց ֆուտբոլիստը՝ կիսվելով հաղորդագրությամբ իր սոցիալական ցանցերի էջերում։ «Մեր տունը կրկին թալանեցին։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են դա նորից անել, […] ...

Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով

23:45 15.11.2024

Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ 797,72 միլիոն եվրոյի չափով տուգանք է սահմանել ամերիկյան Meta ընկերությանը՝ գովազդային շուկայում չարաշահումների համար։ «Մենք տուգանեցինք Meta-ին 797,72 միլիոն եվրոյով անձնական սոցիալական մեդիա ծառայությունների և սոցիալական մեդիա հարթակներում առցանց գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու համար: Meta-ն իր առցանց գովազդային ծառայությունը կապել է Facebook Marketplace-ի իր անձնական սոցիալական ցանցի հետ և […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:40 15.11.2024

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Գ․ […] ...

Ֆինանսական կայունության համար «Բավարիայից» պետք է հեռանա առաջատարներից մեկը

23:33 15.11.2024

Ֆինանսական կայունության համար «Բավարիայից» պետք է հեռանա առաջատարներից մեկը

Մյունխենի «Բավարիայում» ծախսերի օպտիմալացումը չի խնայում նաև առաջատարներին: Նրանցից որևէ մեկը ստիպված կլինի հեռանալ 2025 թվականի ամռանը, որպեսզի ակումբը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը։ Թիմի հարձակվողներից մեկը՝ Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին կամ Լերոյ Սանեն, պետք է լքի ակումբը՝ թիմի աշխատավարձային բյուջեն կրճատելու նպատակով, ինչը պլանավորել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։ Չնայած այս ամենին, Մյունխենում հնարավոր […] ...

BACK_TO_TOP