19:03 15.11.2024
«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին:
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը:
Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա մեկ վայրում իրականացնելու արդյունավետ մաքսային հսկողություն:
«Սա ենթադրում է «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներմուծում եւ իրականացում, քանի որ այս կետում նաեւ առկա են լինելու բոլոր այն մարմինները, որոնք մաքսազերծման ընթացքում տրամադրում են թույլտվություններ կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր»,- ընդգծել է զեկուցողը:
Նա փաստել է, որ ներկայումս Սիսիանի մաքսատանը մաքսազերծվում է Հարավային մաքսակետով անցնող ապրանքների շուրջ 70 տոկոսը:
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նիստում վերսկսվել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախաձեռնության վերջնական տարբերակը: Նախարարի խոսքով շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաների ներդնումը հնարավոր դարձնելու նպատակով առաջարկվում է 2024 թվակաի պետբյուջեում կատարել որոշակի փոփոխություններ:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որի հեղինակը Կառավարությունն է:
Նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել: Այն քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Նախաձեռնությունները քննարկվել են նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:
00:00 16.11.2024
Չինաստանը բեռնատար նավ է ուղարկել իր ուղեծրային կայան23:55 15.11.2024
Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը23:50 15.11.2024
«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի23:45 15.11.2024
Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով23:40 15.11.2024
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ23:28 15.11.2024
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ23:05 15.11.2024
Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները00:00 16.11.2024
Չինաստանը բեռնատար նավ է ուղարկել իր ուղեծրային կայանՆոյեմբերի 15-ին Չինաստանը Տյանչժոու-8 բեռնատար տիեզերանավն ուղարկել է «Տիանգուն» ազգային ուղեծրային կայան, հայտնել է Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը (CMSA): Արձակումն իրականացվել է Long March 7 Y9 արձակման մեքենայի միջոցով, որը Պեկինի ժամանակով 13:13-ին, Հայնան կղզում գտնվող Wenchang արբանյակային արձակման կենտրոնից օդ է բարձրացել: Տիեզերական բեռնատարը սնունդ և պաշարներ կհասցնի ուղեծրային լաբորատորիա: Ներկայումս չինական […] ...
23:55 15.11.2024
Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումըԱմերիկյան վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի մեծացնել իր միջուկային զինանոցը՝ կապված Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական ներուժի հետ, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի ընդլայնել իր միջուկային ուժերը՝ զսպելու Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքները»,-ասում են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան […] ...
23:50 15.11.2024
«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստ Ժոելինտոնը կրկին ենթարկվել է կողոպուտի, հաղորդում է The Sun-ը։ Ըստ հրապարակման՝ գողերը ներխուժել են նրա տուն, ինչն արդեն երկրորդ դեպքն է այս տարի՝ հունվարյան միջադեպից հետո։ Այս տհաճ դեպքի մասին պատմել է հենց ֆուտբոլիստը՝ կիսվելով հաղորդագրությամբ իր սոցիալական ցանցերի էջերում։ «Մեր տունը կրկին թալանեցին։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են դա նորից անել, […] ...
23:45 15.11.2024
Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյովԵվրահանձնաժողովը հայտարարել է, որ 797,72 միլիոն եվրոյի չափով տուգանք է սահմանել ամերիկյան Meta ընկերությանը՝ գովազդային շուկայում չարաշահումների համար։ «Մենք տուգանեցինք Meta-ին 797,72 միլիոն եվրոյով անձնական սոցիալական մեդիա ծառայությունների և սոցիալական մեդիա հարթակներում առցանց գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու համար: Meta-ն իր առցանց գովազդային ծառայությունը կապել է Facebook Marketplace-ի իր անձնական սոցիալական ցանցի հետ և […] ...
23:40 15.11.2024
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Գ․ […] ...
23:33 15.11.2024
Ֆինանսական կայունության համար «Բավարիայից» պետք է հեռանա առաջատարներից մեկըՄյունխենի «Բավարիայում» ծախսերի օպտիմալացումը չի խնայում նաև առաջատարներին: Նրանցից որևէ մեկը ստիպված կլինի հեռանալ 2025 թվականի ամռանը, որպեսզի ակումբը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը։ Թիմի հարձակվողներից մեկը՝ Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին կամ Լերոյ Սանեն, պետք է լքի ակումբը՝ թիմի աշխատավարձային բյուջեն կրճատելու նպատակով, ինչը պլանավորել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։ Չնայած այս ամենին, Մյունխենում հնարավոր […] ...