Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+5.09 oC

Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

18:49 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների (այսուհետ՝ Կարծիք) հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները:

Կարծիքների հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից։

Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսսը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ, Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության օրենսդրական բաժնի պետ, վարչության փոխտնօրեն Յանա Զեզուլովան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Եղիազար Ավագյանը, Արթուր Պողոսյանը, Լիլիթ Գրիգորյանն ու Գրիգոր Էլիզբարյանը, ինչպես նաև Դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում կարևորել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի աշխատանքը, որը ներառում է նաև դատախազական գործունեության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ կարծիքների մշակումն ու ընդունումը: Աննա Վարդապետյանի խոսքով՝ դատախազների համար Կարծիքների հասանելիությունը հնարավորություն է տալիս նրանց ներպետական իրավական համակարգերում աշխատել ԵԽ չափորոշիչներին համապատասխան:

«ՀՀ դատախազության առաջնահերթություններից է ապահովել առավել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ և ավելի մոտեցնել դատախազի մասնագիտական հմտություններն ու կերպարը միջազգային և Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Դրան հասնելու համար նվազագույն պահանջը տեղեկատվության հասանելիությունն է, դրա անմիջական և ակտիվ կիրառությունը: Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների թարգմանությունն ու տպագրությունն այս ուղղությամբ իրականցվող առաջին քայլերից են: Ես լիահույս եմ, որ այս ձեռնարկը կդառնա Հայաստանում գործող դատախազների սեղանի գիրքը»,- նշել է Աննա Վարդապետյանն ու երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց արդյունավետ համագործակցության համար:

Հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և, հատկապես վերջին տարիներին, այն թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ:

«Դատախազներն ազդեցիկ դեր ունեն հասարակությունում և շատ կարևոր է, որ իրենք իրենց գործունեությամբ պաշտպանեն օրենքի գերակայությունը, արդարությունն ու անաչառությունն այնպես, ինչպես առաջարկվում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքներում»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ողջունել է միջոցառման մասնակիցներին, հաստատել է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներին և նշել․

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Եվրոպայի խորհուրդը լիովին հանձնառու է աջակցել Հայաստանի ջանքերին՝ արդարադատության համակարգի բարեփոխման և դատախազական ստանդարտների բարձրացման հարցում: Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է ուղղված մեր գործընկերության ամրապնդմանը: Մենք հպարտ ենք արդեն իսկ արձանագրված առաջընթացով: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը քայլել ձեր կողքին այս ճանապարհին»։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսսն ընդգծել է Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու Հայաստանին՝ դատախազական համակարգը հզորացնելու գործում։

«Կարևոր է օգտագործել հավաքված փորձը և գիտելիքը՝ բարձրացնելու կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում դատախազների դերի եվրոպական ստանդարտների մասին իրազեկումը։ Մեր նպատակն է հայաստանյան գործընկերների հետ համատեղ հասնել անկախ դատախազական համակարգի, որն առավելագույնս համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- նշել է Ֆրանկ Հեսսը:

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր ելույթում նշել է, որ ուրախությամբ են արձագանքել ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությանը՝ Կարծիքների հայերեն թարգմանությունն ապահովելու վերաբերյալ, որոնք հասանելի կլինեն ՀՀ-ում գործող դատախազներին և ապագա իրավաբաններին:

Միջոցառման թեմատիկ նիստի ընթացքում ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի թիվ 14 կարծիքը, որը վերաբերում է կոռուպցիայի և հարակից տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների դերին, անդրադարձ է կատարվել կոռուպցիոն բնույթի հանցանքների բացահայտման արդի մարտահրավերներին և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը Իրանի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը

23:20 15.11.2024

Մասկը Իրանի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը

Միլիարդատեր Իլոն Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղիները, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու անանուն պաշտոնյաների: Ըստ հրապարակման, Մասքը և Իրավանին հանդիպել են երկուշաբթի օրը Նյու Յորքում, և նրանց «զրույցը կենտրոնացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը […] ...

Իսրայելական բանակը մեկ օրում Բեյրութի վրա երեք շարք հարձակում է իրականացրել

23:12 15.11.2024

Իսրայելական բանակը մեկ օրում Բեյրութի վրա երեք շարք հարձակում է իրականացրել

Իսրայելի ռազմաօդային ուժերն ավարտել են հերթական հարվածների շարքը Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններին։ Սա մեկ օրվա ընթացքում հարվածների երրորդ ալիքն է, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հարձակման թիրախ դարձյալ հայտարարվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ Հարվածները հասցվել են հիմնականում Բեյրութի Դահիյա արվարձանին, որտեղ տեղակայված է շիա կազմակերպությունը։ Խոցված թիրախների թվում են եղել «Հըզբոլլահի» հրամանատարական կետերը։ […] ...

Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»

23:05 15.11.2024

Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այլ կարգավիճակում ակումբ հնարավոր վերադարձի մասին։ «Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը` երբեք չեմ բացառի, որ ապագայում կարող եմ գործակցել ակումբի հետ»: Իմ հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- ասել է 34-ամյա գերմանացին։ Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-2024 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 465 հանդիպման, […] ...

Իրանական «Չաբահար» նավահանգիստը Հայաստանը կդարձնի գլոբալ տրանսպորտային շղթայի կարևոր օղակ

23:00 15.11.2024

Իրանական «Չաբահար» նավահանգիստը Հայաստանը կդարձնի գլոբալ տրանսպորտային շղթայի կարևոր օղակ

Իրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […] ...

Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, 8 տարի ազատազրկման հրահանգը չի վերացվել

22:52 15.11.2024

Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, 8 տարի ազատազրկման հրահանգը չի վերացվել

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անդրադարձել է դատարանի վճռին․ «Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց»։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին […] ...

Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, որպեսզի հավաքի ուժեղ հավաքական. Լուչանո Սպալետի

22:44 15.11.2024

Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, որպեսզի հավաքի ուժեղ հավաքական. Լուչանո Սպալետի

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում։ «Տղաները լավ խաղացին։ Երբ Բելգիան ճնշում գործադրեց, մեր ֆուտբոլիստները պայքարեցին առյուծների նման։ Հավաքականի նորեկ Ռովելան հրաշալի էր։ Բոլորի վերաբերմունքը գերազանց էր։ Իտալիան ցույց տվեց, որ ուժեղ թիմ է։ Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, […] ...

BACK_TO_TOP