Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+6.09 oC

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարմանը

18:20 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

Մինչ մարման արարողությունը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է այցեքարտ դարձած «Սիլիկոնյան սարեր» գագաթնաժողովի հյուրերին, նշել, որ ավանդական դարձած այս միջոցառումների շարքը ցույց է տալիս, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտին և տեղեկատվական տեխնոլոգիաներին ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում:

«Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է: Կառավարությունը և կազմակերպիչները մշտապես կապի մեջ են, որպեսզի լավագույնս ներկայացնենք մեր ձեռքբերումները այս ոլորտում և նախանշենք ապագա մեր ծրագրերը: Ամենամյա այս միջոցառումը մեր կատարած աշխատանքն ամփոփելու և ծրագրերը ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է, եթե չասենք՝ լավագույն հարթակն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար, ինչպես նաև՝ «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովի լոգոտիպը: Նամականիշի վրա նաև առկա է «Սիլիկոնային սարեր 2024» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2023թ. դափնեկիրն է «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին, ում մրցանակը հանձնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանի Հանրապետությունում, նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրան մեր երկրում:

«Սրանով մենք նշում ենք այն մեծ ներդրումը, որը Դուք ունեցել եք տեխնոլոգիական ոլորտում»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ ավանդական դարձած այս մրցանակի հետ միասին իրականացվում է նաև նամականիշի մարումը:

Գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարումն իրականացրել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2023թ. դափնեկիր Նարայանա Մուրտին, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, «Վիվա-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 400 դրամ անվանական արժեք: Գեղաթերթկի նամականիշների վրա պատկերված են մրցանակակրին տրվող հուշախորհրդանիշը և ոսկե մեդալը: Գեղաթերթիկի վրա առկա է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Հատուկ ծրարի վրա պատկերված է 2023 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 14-րդ դափնեկիր, «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին: Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը

22:20 15.11.2024

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի […] ...

Աբխազիայի Հանրային պալատը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել

22:16 15.11.2024

Աբխազիայի Հանրային պալատը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել

Աբխազիայի Հանրային պալատը կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Պալատի դիմումում նշվում է, որ երկու կողմն էլ պատասխանատու են աբխազական պետության և ժողովրդի ճակատագրի համար և պետք է վերադառնան ճիշտ դաշտ։ «Հաշվի առնելով, որ առաջիկայում, հանրապետության սահմանադրության և օրենքների համաձայն, պետք է նշանակվի հաջորդ նախագահական ընտրությունների օրը, մենք անհրաժեշտ ենք համարում […] ...

Ամերիկյան ինքնաթիռները՝ վարժանքների շրջանակում ռմբակոծություններ են իրականացրել Լիտվայում

22:08 15.11.2024

Ամերիկյան ինքնաթիռները՝ վարժանքների շրջանակում ռմբակոծություններ են իրականացրել Լիտվայում

Լիտվայի ուսումնավարժարանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների և իտալական կործանիչների մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունեցել, հայտնել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Նոյեմբերի 15-ին Կազլու-Ռուդայում ցամաքային թիրախները ոչնչացվել են օդային հարվածներով մոտ 6 կիլոմետր բարձրությունից: Ամերիկյան B-52 Stratfortress հեռահար ռազմավարական ռմբակոծիչները նետել են լազերային կառավարվող ռումբեր, իտալական EF2000 «Eurofighter» կործանիչները ուղիղ հարվածել են հրթիռներով»,- ասվում […] ...

SHANTNEWS

22:00 15.11.2024

SHANTNEWS

Թրամփի վարչակազմի օրոք Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի․ Զելենսկի

21:55 15.11.2024

Թրամփի վարչակազմի օրոք Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի․ Զելենսկի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավելի արագ կավարտվի, սակայն ստույգ ամսաթիվ չկա։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Суспільному-ին տված հարցազրույցում։ Զելենսկու խոսքով՝ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել։ «Նա (Թրամփը – խմբ.) լսել է, թե ինչ հիմքերի վրա ենք մենք կանգնած, ես ոչինչ չեմ […] ...

Վինիսիուսը Բրազիլիա-Վենեսուելա խաղի ժամանակ վիրավորել է մրցավարին

21:47 15.11.2024

Վինիսիուսը Բրազիլիա-Վենեսուելա խաղի ժամանակ վիրավորել է մրցավարին

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վիրավորել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Վենեսուելայի հետ հանդիպման գլխավոր մրցավարին։ Հարձակվողը մրցավարին ասել է, որ նա պետք է դժոխք գնա, հայտնում է RMC Sport-ը։ Խաղի 43-րդ րոպեին Ռաֆինյան բացել է հաշիվը։ Ընդմիջումից անմիջապես հետո պատասխան գնդակը խփել է փոխարինման դուրս եկած վենեսուելացի կիսապաշտպան […] ...

BACK_TO_TOP