ՄԻՊ-ը «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով վարպետաց դաս է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+6.09 oC

ՄԻՊ-ը «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով վարպետաց դաս է անցկացրել

18:39 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով։

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև Պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։

«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու համատեքստում։ Ինքս դասավանդելով և ամեն օր շփվելով ուսանողների հետ՝ առաջնային եմ համարում կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում արդի աշխարհում որպես հիմնական մարտահրավերներից մեկը Պաշտպանը նշել է իրավունքի քաղաքականացումը։

Որպես լրջագույն խնդիր նշվել են նաև իրավաբան մասնագետների կողմից մասնագիտական էթիկայի սկզբունքների ու վարքագծի կանոնների խախտումների հաճախակի դեպքերը։

Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է համարում նաև այն, որ մեր հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված է իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ընդգծել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Խոսվել է նաև խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների, կրթության համակարգում առկա խնդիրների, ոստիկանության կողմից ուժի կիրառման համաչափության և այլ հարցերի մասին:

Վարպետաց դասի շրջանակներում ուսանողները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ հանձնառու է դրանք դարձնելու շարունակական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, որպեսզի հավաքի ուժեղ հավաքական. Լուչանո Սպալետի

22:45 15.11.2024

Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, որպեսզի հավաքի ուժեղ հավաքական. Լուչանո Սպալետի

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում։ «Տղաները լավ խաղացին։ Երբ Բելգիան ճնշում գործադրեց, մեր ֆուտբոլիստները պայքարեցին առյուծների նման։ Հավաքականի նորեկ Ռովելան հրաշալի էր։ Բոլորի վերաբերմունքը գերազանց էր։ Իտալիան ցույց տվեց, որ ուժեղ թիմ է։ Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, […] ...

Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը․ քաղաքապետարան

22:38 15.11.2024

Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը․ քաղաքապետարան

Արաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի սաներն արդեն նոր ու լուսավոր խմբասենյակներ ունեն, այստեղ խաղում են, ճաշում ու իրենց օրը հետաքրքիր գույներով լցնում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի վերակառուցման գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: […] ...

Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ

22:32 15.11.2024

Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ

Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում […] ...

Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ, նա ուղղակի շոումեն է. Դոն Քինգ

22:25 15.11.2024

Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ, նա ուղղակի շոումեն է. Դոն Քինգ

Բռնցքամարտի լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի միջև սպասվող մենամարտի մասին: «Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ: Նա ուղղակի շոումեն է, որին շատ մարդիկ են հետևում: Նրան չի կարելի համեմատել մարզիկների հետ: Մի շփոթեք խնձորը նարնջի հետ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Այժմ աշխարհում […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը

22:20 15.11.2024

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի […] ...

Աբխազիայի Հանրային պալատը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել

22:16 15.11.2024

Աբխազիայի Հանրային պալատը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել

Աբխազիայի Հանրային պալատը կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Պալատի դիմումում նշվում է, որ երկու կողմն էլ պատասխանատու են աբխազական պետության և ժողովրդի ճակատագրի համար և պետք է վերադառնան ճիշտ դաշտ։ «Հաշվի առնելով, որ առաջիկայում, հանրապետության սահմանադրության և օրենքների համաձայն, պետք է նշանակվի հաջորդ նախագահական ընտրությունների օրը, մենք անհրաժեշտ ենք համարում […] ...

BACK_TO_TOP