Եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+6.09 oC

Եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև

17:30 15.11.2024

Այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։

Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։

Այս բաղադրիչի շրջանակում ծրագրվում է Սյունիքի 7 համայնքներում իրականացնել 25 կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների կառուցում կամ բարելավում՝ 1,91 միլիոն եվրո նախատեսված բյուջեով։

Այս պահին Սիսիան (90 կՎտ) և Տեղ (80 կՎտ) համայնքներում արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։

Առաջիկայում նմանատիպ համակարգի տեղադրում է նախատեսվում Կապան քաղաքում, քննարկման և պլանավորման փուլում են համայնքների կողմից ներկայացված մի շարք այլ փոքր ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում և Տեղ գյուղում խմելու ջրամատակարարման համակարգի կառուցումը, Տեղ-Քարաշեն գյուղերը կապող ճանապարհի փողոցային լուսավորության համակարգի տեղադրումը, ինչպես նաև Խնձորեսկում գոյություն ունեցող ոռոգման համակարգի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի տեղադրումն ու Շաքի գյուղում վարչական շենքի և նոր մանկապարտեզի տարածքի վերանորոգումը։
Ծրագրերը նախատեսվում է իրականացնել առաջիկա 2 տարիների ընթացքում։

Իսկ ընդհանուր առմամբ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագիրը (R2D Սյունիք) հինգ տարում 11 մլն եվրո ներդրում է նախատեսում մարզում։

Այսօրվա պաշտոնական միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «R2D Սյունիք» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան, Սյունիքի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի անդամներ։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը միացած եվրոպական երկրներին ներդրումների համար, դիմեց համայնքների ղեկավարներին՝ խնդրելով հնարավորինս ակտիվ լինել ու միավորել ուժերը, որպեսզի արդյունավետ իրականացվեն նշված նախաձեռնության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերը, որովհետև դրանից է կախված լինելու ոչ միայն Սյունիքին ուղղված բյուջեի հետագա մեծացումը, այլև առաջին հերթին մարզի համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը։

«Շնորհակալություն արդեն մեկնարկած ծրագրի համար Ավստրիական զարգացման գործակալությանը, – ասաց Ռոբերտ Ղուկասյանը, – որը մեր լավագույն գործընկերներից է, և մենք ամեն ինչ կանենք, որ Սյունիքում իրականացվող ծրագրերի որակը համապատասխանի այն չափանիշներին, որ սահմանել են ՀՀ կառավարությունը և Եվրամիությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

21:21 15.11.2024

Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

Կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, […] ...

Արտաշիսյան փողոցում այրվել է ավտոմեքենա

21:18 15.11.2024

Արտաշիսյան փողոցում այրվել է ավտոմեքենա

Նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։09-ին, մարվել՝ 18։21-ին: Այրվել է […] ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

21:10 15.11.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության […] ...

Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել Թայսոնին

21:03 15.11.2024

Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել Թայսոնին

Հոլիվուդի լեգենդար դերասան Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին: Հանրահայտ «Ռոկի» ֆիլմի հեղինակը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ ֆիլմի հերոսը մենամարտում է Թայսոնի հետ: «Սա ընդամենը ֆոտոկոլաժ է, բայց այն դուր է գալիս ինձ: Մայքին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա առաջին անգամ չեմպիոն դարձավ: Նա […] ...

Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ

20:55 15.11.2024

Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, պետական այլ գերատեսչությունների […] ...

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացումը՝ անկախ ԱՄՆ-ի գործողություններից

20:49 15.11.2024

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացումը՝ անկախ ԱՄՆ-ի գործողություններից

ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը՝ անկախ ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններից։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Ինչ էլ որ ԱՄՆ-ն անի, իսկ մենք դեռ չգիտենք, թե նրանք ինչ կանեն, ԵՄ-ն պետք է կրկնապատկի իր աջակցությունը Ուկրաինային, հատկապես ռազմական աջակցությունը, նախ, քանի որ բարդ […] ...

BACK_TO_TOP