16:32 15.11.2024
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Ըստ հիմնավորման՝ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։ Նշվել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար: Պուշկինի 56ա հասցեում ներկայումս գտնվող վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու տեսանկյունից։
Նախատեսվում է նաև ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից այժմ զբաղեցվող՝ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական շենքն ընդգրկել Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որը կարող է օգտագործվել այլ պետական կարիքների համար։
20:55 15.11.2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել20:49 15.11.2024
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացումը՝ անկախ ԱՄՆ-ի գործողություններիցԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը՝ անկախ ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններից։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Ինչ էլ որ ԱՄՆ-ն անի, իսկ մենք դեռ չգիտենք, թե նրանք ինչ կանեն, ԵՄ-ն պետք է կրկնապատկի իր աջակցությունը Ուկրաինային, հատկապես ռազմական աջակցությունը, նախ, քանի որ բարդ […] ...
20:40 15.11.2024
Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վեցերորդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլա Պոպովն է: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը: Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին: ...
20:31 15.11.2024
Սոնա Ծառուկյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Սոնա Ծառուկյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ ...
20:26 15.11.2024
Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ամփոփող հանդիպումԱյսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են գործընթացում ներգրավված յոթ պետական գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի […] ...
20:18 15.11.2024
«Արարատի» ֆուտբոլիստը մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղին«Արարատի» և Մադագասկարի հավաքականի պաշտպան Սանդրո Տրեմուլեն մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի Թունիսի ընտրանու դեմ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Տրեմուլեն մասնակցել է ամբողջ խաղին: Մադագասկարի հավաքականը պարտություն է կրել 2:3 հաշվով: ...
20:09 15.11.2024
Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Շոլցի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում […] ...