16:12 15.11.2024
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։ Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի հուների մաքրմանն ուղղված միջոցառումների իրականացումը գնահատվել է անհետաձգելի և հրատապ, հաշվի առնելով նաև օդերևութաբանական կանխատեսումները աշնան, ձմռան և գարնան ամիսներին սպասվելիք առատ տեղումների և նորմայից ցածր ջերմաստիճանի վերաբերյալ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն նոր հեղեղումների և ավելի մեծ վնասների։ Հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150 մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ հողազանգվածը: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը լցվելով հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։ Նկարագրված իրավիճակից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հատվածում իրականացնել հետևյալ հակահեղեղային հրատապ կանխարգելիչ միջոցառումները` մաքրել սողանքային մարմնից պոկված, գետի հունը փոխած հողազանգվածը, ինչը կլայնացնի գետի հունը և կվերադարձնի գետը նախկին հուն։ Այն կնպաստի նաև գետի թողունակության մեծացմանը, ինչն էլ կնվազեցնի այդ հատվածում ջրհեղեղով պայմանավորված ռիսկերը: Որոշմամբ 150 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզին, 70 մլն դրամ՝ Տավուշի մարզին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ խնդրի երկարաժամկետ լուծման ևս մեկ ծրագիր է նախատեսվում. «Այն նախատեսվում է իրականացնել Լոռու մարզում՝ Ասիական զարգացման բանկի հետ: Հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակի համար 1,1 մլրդ դրամ ենք նախատեսել: Իրենց պատվիրել ենք այդ ամբողջ հատվածների, գետերի, գետաահուների, հարակից հատվածների ուսումնասիրություն և առաջարկներ, թե ինչպիսի լուծումներ տանք: Օրինակ՝ ճանապարհը որ տեղերում փոխենք, լայնացնենք, բարձրացնենք, հուներն ինչպես մաքրենք, ինչ հենապատեր դնենք: Այսինքն՝ մեծածավալ աշխատանք է պատվիրված»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առկա մի շարք խնդիրներին, մասնավորապես՝ գետերի հուների ճիշտ կառավարման, որը կնպաստի ջրհեղեղի ներուժի մասշտաբների նվազեցմանը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հետևողական միջգերատեսչական աշխատանք իրականացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակում Մ- 2 ավտոճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու են՝ 2-րդ կարգի, 80 կմ/ ժամ արագությամբ, երկու երթևեկելի գոտով շուրջ 32 կմ ճանապարհահատվածի՝ Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ հատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ հատվածի կառուցման, ինչպես նաև 11 կամուրջի (ընդհանուրը 2․24 կմ երկարությամբ) և 2 թունելի (ընդհանուրը 0,97 կմ երկարությամբ) կառուցման աշխատանքներ, 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) հատվածի վերակառուցման աշխատանքները։ Թունելն ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Թունելի ճանապարհը ասֆալտբետոնե ծածկով է, 2 երթևեկելի գոտիով, 9 մ լայնությամբ։ Ճանապարհի երկու կողմերում կառուցվելու են քայլուղիներ՝ ճանապարհի մակերևույթից մոտ 15 սմ բարձրության վրա, թունելի առաստաղում կառուցվելու է ծխատար խողովակ, որը հանդիսանալու է թունելի եվրոպական ստանդարտներին համապատասխանող օդափոխության համակարգի մաս, իսկ ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը ծառայելու է հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար: Ծրագրի արդյունքում գործող երթուղին կկրճատվի շուրջ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի երթևեկության ժամանակը, կնվազի ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի օգտագործումը, հնարավորություն կստեղծվի խուսափել ձմռանը լեռնանցքի անցանելիության դժվարություններից, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը, կավելանա ապրանքաշրջանառությունը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ծրագրի կարիքների համար ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում, Մեղրի համայնքի Տաշտուն, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, բնակավայրերում ընդհանուր 62 հողամասերի ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
20:18 15.11.2024
«Արարատի» ֆուտբոլիստը մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղին16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել20:09 15.11.2024
Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Շոլցի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում […] ...
19:55 15.11.2024
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան էՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որպես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին ուսանող մասնակցել է «90-ամյա գերազանցություն» հոբելյանական միջոցառմանը՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին։ Նախքան միջոցառման բուն օրակարգին անցնելը, դեկանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են իրականացրել ֆակուլտետում, մասնակցել վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառման ընթացքում նախարարը գործընկերների, պրոֆեսորադասախոսական կազմի […] ...
19:49 15.11.2024
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողԽառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում: Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 5 մենամարտում: Խառը մենամարտերի երիտասարդների (18֊20) և մեծահասակների (18+) աշխարհի առաջնությունում Հայաստանն ունեցել է 9 ներկայացուցիչ: Աշխարհի առաջնությանն ավելի քան 60 երկրի […] ...
19:45 15.11.2024
Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, […] ...
19:40 15.11.2024
Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և մի շարք մարմիններ ԱԺ-ում կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվություններըՔննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը: ՀՀ […] ...