«Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից «Աստղահավք» գորգի կրկնօրինակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+7.09 oC

«Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից «Աստղահավք» գորգի կրկնօրինակը

15:06 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեգերյան կարպետ»-ը նոյեմբերի 15-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում «Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է թանգարանի գորգերի հավաքածուում պահվող ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող «Աստղահավք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։

Դավիթ Պողոսյանը թանգարանի և գորգագործական ընկերության միջև համագործակցությունը շատ կարևոր է համարում ու վստահեցնում, որ այն հետաքրքիր ուղերձներ ունի։

«Երբ կազմակերպում էինք «Դրվագներ ինքնության» ցուցադրությունը, նպատակ ունեինք ներկայացնել հայկական գորգի մշակույթը ոչ միայն անցյալում, այլև նրա շարունակական գործընթացը, որովհետև գորգարվեստը չի մահացել, փոխվել են արտադրության ձևերը՝ տնայնագործությունից անցում է կատարվել գործարանային ձևերին, բայց գորգագործությունը շարունակում է ապրել։ Մեզ համար կարևոր էր, որ այս ցուցասրահում, որտեղ ներկայացված են մեր հավաքածուի երեսունից ավելի լավագույն նմուշներ՝ համադրված տարբեր նյութերով, իր տեղն ունենա այսօր մեր գորգագործական մշակույթի վերակենդանացման գործում ակտիվ դերակատարություն ունեցող ընկերություններից մեկը՝ «Մեգերյան կարպետ»-ը։ Անհրաժեշտ էր այստեղ պրակտիկ ներկայացնել, թե ինչպես են գործում գորգը, ցույց տալ, թե որն է հայկական ավանդույթը»,-ասաց նա։

«Աստղահավք» գորգի կրկնօրինակն այժմ թանգարանի հուշանվերային տաղավարում է։ Այն վաճառելու պարագայում թանգարանը հնարավորություն կունենա ձեռք բերել մեկ այլ նմուշ, որը ևս կներկայացնի հայկական գորգագործական մշակույթը։Լեոնիդ Անդրեասյանի խոսքով՝ ընտրել են «Աստղահավք» գորգը, քանի որ այն շատ գեղեցիկ է և հազվադեպ հանդիպող դիզայն ունի։

«Գորգն արցախյան գանձերից մեկն է։ Գորգը հետաքրքիր խորհուրդ ունի. այն ամբողջությամբ հավքերով է պատկերված։ Գորգի վրա հեքիաթային հավքերն են, որոնք, ըստ ժողովրդական բանահյուսության, մինչև երկինք են բարձրացել, աստղեր են հավաքել ու երկիր բերել այն զույգերի համար, որոնք նոր կյանք պետք է մտնեին, բախտավոր ու երջանիկ լինեին»,-պատմեց Անդրեասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և մի շարք մարմիններ ԱԺ-ում կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները

19:40 15.11.2024

Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և մի շարք մարմիններ ԱԺ-ում կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները

Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը: ՀՀ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» ֆորումի բացման արարողությանը

19:35 15.11.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» ֆորումի բացման արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA) ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։ «Այսօր այստեղ հավաքվել ենք կիսվելու մեր գաղափարներով և գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնք ոչ միայն անդրադառնում են մեր հասարակությունների բարեկեցության վրա, այլև անմիջականորեն ներկայացնում գոյատևման սպառնալիքներ: Սակայն մինչ բուն ելույթիս անցնելը, կցանկանայի նկատել, որ այս տարին հոբելյանական […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

19:29 15.11.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին

19:24 15.11.2024

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին

Վարչասպետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընյդգծել է, […] ...

Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա Անդրեասյան

19:20 15.11.2024

Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս: Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։ Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն […] ...

Սկալոնին մեկնաբանել է Պարագվայից կրած պարտությունը

19:16 15.11.2024

Սկալոնին մեկնաբանել է Պարագվայից կրած պարտությունը

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի 11-րդ տուրի խաղում կրած պարտությունը 1-2 հաշվով: «Ես չեմ պատրաստվում քննադատել խաղացողներին: Ես նրա համար եմ, որպեսզի աջակցեմ նրանց: Մենք գիտեինք, որ բարդ է լինելու, սակայն ցանկանում ենք առաջ շարժվել և օգնել նորեկներին վստահություն ձեռք բերել: Լուրջ վերլուծություն կկատարենք ու կհասկանանք, թե […] ...

BACK_TO_TOP