14:41 15.11.2024
Նոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում:
Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն տան բնակիչ 20-ամյա կինը:
Նոյեմբերի 14-ին նա ներկայացվել է քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
19:29 15.11.2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ19:24 15.11.2024
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել19:24 15.11.2024
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա ՄուրթիինՎարչասպետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընյդգծել է, […] ...
19:20 15.11.2024
Արհեստական բանականության նոր գործիքակազմին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցված. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս: Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։ Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն […] ...
19:16 15.11.2024
Սկալոնին մեկնաբանել է Պարագվայից կրած պարտությունըԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի 11-րդ տուրի խաղում կրած պարտությունը 1-2 հաշվով: «Ես չեմ պատրաստվում քննադատել խաղացողներին: Ես նրա համար եմ, որպեսզի աջակցեմ նրանց: Մենք գիտեինք, որ բարդ է լինելու, սակայն ցանկանում ենք առաջ շարժվել և օգնել նորեկներին վստահություն ձեռք բերել: Լուրջ վերլուծություն կկատարենք ու կհասկանանք, թե […] ...
19:12 15.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է սիրիա-լիբանանյան սահմանին «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների մասինԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին Լիբանանի մայրաքաղաքում և սիրիա-լիբանանյան սահմանին զենքի մատակարարման ուղիների երկայնքով, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի Դահիյե շրջանի քաղաքացիական բնակավայրերում տեղակայված «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ մինչ հարվածելը միջոցներ […] ...
19:07 15.11.2024
Վահե Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա առթիվՆոյեմբերի 15-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կարգապահության, օրինականության ապահովման և ներքին վերահսկողության գործում ստորաբաժանման աշխատանքը։ ՆԳ նախարարն անդրադարձել է նաև առկա թերություններին ու բացթողումներին, ընդգծել կառույցի առջև դրված խնդիրներն ու առաջիկա անելիքները։ […] ...
19:03 15.11.2024
Քննարկվել է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ […] ...