Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+7.09 oC

Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

13:49 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Երմեկ Կենժեխանուլին։ Նիստին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանն ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսության պետական աջակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների կանխատեսումների համակարգի բարելավմանը, ԵԱՏՄ-ում մինչև 2030 թ․ տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին Հռչակագրի դրույթների իրականացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ճանաչման կարգի մասին համաձայնագրի համաձայնեցմանը։

Նիստին նախորդել է նախարարներ Գևորգ Պապոյանի և Օկսանա Լուտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոնալդուի մասին կան շատ բաներ, որոնք մարդիկ չգիտեն. Բրունու Ֆերնանդեշ

18:54 15.11.2024

Ռոնալդուի մասին կան շատ բաներ, որոնք մարդիկ չգիտեն. Բրունու Ֆերնանդեշ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պատմել է ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ծանոթության մասին: «Կարծում եմ՝ շատ բաներ կան, որոնց մասին չգիտեք: Պետք է միշտ Կրիշտիանուի կողքին լինես, որպեսզի հասկանաս, թե նա ինչպես է ապրում: Ռոնալդուն հրաշալի պարում է, հիանալի պարային շարժումներ գիտի: Երբ նոր էի եկել, ինձ մեծագույն խաղացողներ […] ...

Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

18:49 15.11.2024

Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն

Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների (այսուհետ՝ Կարծիք) հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները: Կարծիքների հայերեն թարգմանությունն ու […] ...

Երևանի ավագանու նիստում կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթ

18:44 15.11.2024

Երևանի ավագանու նիստում կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթ

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»,-գրել է նա՝ կից հրապարակելով […] ...

ՄԻՊ-ը «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով վարպետաց դաս է անցկացրել

18:39 15.11.2024

ՄԻՊ-ը «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով վարպետաց դաս է անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով։ Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև Պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։ «Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, […] ...

Ֆրանսիան սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել Իսրայելին. Ազգերի լիգայի հերթական տուրի արդյունքները

18:34 15.11.2024

Ֆրանսիան սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել Իսրայելին. Ազգերի լիգայի հերթական տուրի արդյունքները

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Բելգիայի ընտրանուն։ Խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը տանն անսպասելի ոչ-ոքի է խաղացել Իսրայելի թիմի հետ` 0-0։ Իտալիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը, Ֆրանսիան 10 միավորով երկրորդն է, Բելգիան 4 միավորով` երրորդը, իսկ Իսրայելն առաջին […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

18:30 15.11.2024

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության […] ...

BACK_TO_TOP