18:34 15.11.2024
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Բելգիայի ընտրանուն։
Խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը տանն անսպասելի ոչ-ոքի է խաղացել Իսրայելի թիմի հետ` 0-0։
Իտալիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը, Ֆրանսիան 10 միավորով երկրորդն է, Բելգիան 4 միավորով` երրորդը, իսկ Իսրայելն առաջին միավորն է վաստակել:
Անգլիայի հավաքականը B դիվիզիոնի երկրորդ խմբում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել Հունաստանի թիմի նկատմամբ։
Լի Կարսլիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 12-ի և վերջին տուրից առաջ բարձրացել առաջին տեղ։ Հույները նույնքան միավորով երկրորդ տեղում են։
C դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականը, Հյուսիսային Մակեդոնիան ընդունել է Լատվիայի թիմին և պարտության մատնել 1-0 հաշվով։
Հաղթանակից հետո հյուսիսմակեդոնացիները 13 միավորով ապահովել են խմբում առաջին տեղը և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգան B դիվիզիոնում։ Ֆարերյան կղզիները 6 միավորով երկրորդն է, Հայաստանը 4 միավորով` երրորդը, Լատվիան նույնպես ունի 4 միավոր և եզրափակում է խումբը։
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները22:45 15.11.2024
Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, որպեսզի հավաքի ուժեղ հավաքական. Լուչանո ՍպալետիՖուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում։ «Տղաները լավ խաղացին։ Երբ Բելգիան ճնշում գործադրեց, մեր ֆուտբոլիստները պայքարեցին առյուծների նման։ Հավաքականի նորեկ Ռովելան հրաշալի էր։ Բոլորի վերաբերմունքը գերազանց էր։ Իտալիան ցույց տվեց, որ ուժեղ թիմ է։ Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, […] ...
22:38 15.11.2024
Վերակառուցվել է թիվ 23 մանկապարտեզը․ քաղաքապետարանԱրաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի սաներն արդեն նոր ու լուսավոր խմբասենյակներ ունեն, այստեղ խաղում են, ճաշում ու իրենց օրը հետաքրքիր գույներով լցնում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի վերակառուցման գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: […] ...
22:32 15.11.2024
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆՎարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում […] ...
22:25 15.11.2024
Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ, նա ուղղակի շոումեն է. Դոն ՔինգԲռնցքամարտի լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի միջև սպասվող մենամարտի մասին: «Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ: Նա ուղղակի շոումեն է, որին շատ մարդիկ են հետևում: Նրան չի կարելի համեմատել մարզիկների հետ: Մի շփոթեք խնձորը նարնջի հետ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Այժմ աշխարհում […] ...
22:20 15.11.2024
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունըԵրևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի […] ...
22:16 15.11.2024
Աբխազիայի Հանրային պալատը իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արելԱբխազիայի Հանրային պալատը կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Պալատի դիմումում նշվում է, որ երկու կողմն էլ պատասխանատու են աբխազական պետության և ժողովրդի ճակատագրի համար և պետք է վերադառնան ճիշտ դաշտ։ «Հաշվի առնելով, որ առաջիկայում, հանրապետության սահմանադրության և օրենքների համաձայն, պետք է նշանակվի հաջորդ նախագահական ընտրությունների օրը, մենք անհրաժեշտ ենք համարում […] ...