13:23 15.11.2024
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ նույն սկզբունքներ են։ Այսինքն՝ ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- ասաց նա: Նա նշեց, որ Կազանում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են որոշակի դետալներ, որից ենթադրվում է, որ կարող են լինել փոխընդունելի լուծումներ։«Երբ արձագանքը ստանանք, հնարավոր է, դրանք ավելի նյութական դառնան»,- հավելեց նա։
Պատասխանելով հարցին՝ արդյոք ապաշրջափակման հարցը ներառված է խաղաղության պայմանագրի նախագծում, Խանդանյանը ասաց, որ ապաշրջափակման հատվածը խաղաղության պայմանագրից առանձնացվել է։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կրկին վերահաստատեց այն, որ Հայաստանի համար անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցով իր առաջարկները, որոնք կարող են երկու կողմի համար էլ ընդունելի լինել։
17:51 15.11.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով17:41 15.11.2024
ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարության մասնագետների մասնակցությամբ անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով աշխատաժողովՆոյեմբերի 12-15-ը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտի ենթակա ստորաբաժանումների մասնագետներն ու ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Աշխատաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ ...
17:36 15.11.2024
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Նախարարը ողջունել է տիկին Էլիզաբետտա Ֆալչետտիին և կարևորել Բանկի և Հայաստանի կառավարության միջև գործակցությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն […] ...
17:30 15.11.2024
Եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջևԱյսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։ Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։ Այս բաղադրիչի շրջանակում ծրագրվում է Սյունիքի […] ...
17:22 15.11.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Ավստրիայի ընտրանու դեմ խաղինԲասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն բասկետբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի դեմ նոյեմբերի 24-ին կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը։ Հայաստանի հավաքական. Անդրե Սպայթ Մկրտչյան Դանիել Կիրակոսյան Դանիել Գևորգյան Տիգրան Մկրտումյան Ալեքսեյ Չիժենոկ Յուրա Մելիքյան Քրիս Զոնս Զակ Տավիտյան Գաբրիել Աճեմյան Արտյոմ Թավաքալյան Ալբերտ Թադևոսյան Արկադի Մկրտիչյան Քրիստիան Վիտալ Արայիկ Գևորգյան Կարեն Մելիքյան […] ...
17:15 15.11.2024
Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական […] ...
17:07 15.11.2024
ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցինՊաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին: Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ […] ...