12:21 15.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։
Իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր եղանակներով, այդ թվում՝ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, ապահովել են թմրամիջոցների ապօրինի ձեռք բերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների, այդ թվում՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացումը։
Թմրամիջոցի մի մասը՝ «Մարիխուանա» տեսակի, ինչպես նաև «Մեթամֆետամին» և «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցների հետքեր պարունակող էլեկտրոնային կշեռքները հայտնաբերվել են մեղադրյալների փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ։
Բացի այդ, Ջերմուկ և Երևան քաղաքի բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ «դաշքոին» տեսակի դրամապանակի տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակին փոխանցելու նպատակով: Այնուհետև անձինք թմրամիջոց ձեռք բերելու նպատակով կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Ապա փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ «դաշքոին» տեսակի դրամապանակին 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 3.056.942,14 ՀՀ դրամին համարժեք 7574 ԱՄՆ դոլարի չափով «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ:
Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023թ․ հունվարի 9-ից մինչև 2024թ․ հունվարի 15-ը կրիպտոարժույթի կանխիկացման գործարքներով 26-ամյա երիտասարդի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին մուտքագրվել է ընդհանուր 7495 ԱՄՆ դոլարին համարժեք 2.941.487 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված եղանակով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նշված երկու և այլ անձանց անվամբ «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակչի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին փոխանցվել և նրանց կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6.574.029 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Ջերմուկ քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 2 000 000 դրամի չափով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով16:38 15.11.2024
Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի հայացքների մենամարտըԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի հայացքների մենամարտը: Լեգենդար ամերիկացու վերադարձը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 15-ին և լինելու է բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը: 58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում նա ունի 50 […] ...
16:32 15.11.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվիԿառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Ըստ հիմնավորման՝ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու […] ...
16:24 15.11.2024
Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացըԿառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում՝ 22,879.4 հազար դրամի չափով: Արդյունքում՝ ձեռք կբերվեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կապահովվեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ: Մասնավորապես՝ գումար է հատկացվում նաև Երևանի թիվ 8 ուսումնարանի հակահրդեհային և հրդեհաշիջման […] ...
16:18 15.11.2024
Արգենտինան պարտվել է Պարագվային. ԱԱ-20262026թ․ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 11-րդ տուրը հաջող չէր Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների համար։ Աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել են Պարագվայի թիմին, իսկ Բրազիլիայի հավաքականը 1-1 հաշվով է ավարտել Վենեսուելայի ընտրանու դեմ արտագնա հանդիպումը։ Արգենտինան 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան ունի 17 միավոր և երրորդն է։ ...
16:12 15.11.2024
Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգներըԿառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։ Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի […] ...
16:04 15.11.2024
Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակովԳործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը: Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. […] ...