Քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+11.09 oC

Քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

12:09 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ Կառավարությունը թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին:

Թեկնածուն երկար տարիներ աշխատել է էներգետիկայի ոլորտում, մասնագիտությամբ ճարտարագետ ջերմաէներգետիկ է: Նրա կենսագրությունը , անցած բազմափորձ աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Թեկնածուն լավ ծանոթ է այս ոլորտին, ունի անհրաժեշտ հմտություններ, փորձ, կարողություններ, գիտելիքներ, որպեսզի բարձր պատասխանատվությամբ իրականացնի այն գործառույթները, որոնք դրված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջ: Իհարկե, հանձնաժողովի աշխատանքը բարդ է, բայց պետության կողմից հստակեցվել են ոլորտում վարվող քաղաքականությունները, սակագնային եւ այլ ուղղություններով օրենսդրական կարգավորումները եւ հիմնական խաղի կանոնները, իրավական դաշտը: Կարծում ենք` Մեսրոպ Մեսրոպյանի մասնագիտական գիտելիքներն ու փորձը բավարար են, որպեսզի նա կարողանա այս նշված կարեւոր ոլորտում աշխատանքն արդյունավետ իրականացնել»,- ասել է Գնել Սանոսյանը:

Ելույթ ունենալով` Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ Կառավարությանն իր թեկնածությունն առաջադրելու համար` նշելով, որ ընտրվելու պարագայում իր ամբողջ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը ներդնելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքը շարունակելու եւ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար: Թեկնածուն հաջորդիվ ներկայացրել է իր տեսլականը` հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի վերաբերյալ:

Նա պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարցի քննարկումը շարունակվում է, ելույթ են ունենում ԱԺ պատգամավորները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի հայացքների մենամարտը

16:38 15.11.2024

Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի հայացքների մենամարտը

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի հայացքների մենամարտը: Լեգենդար ամերիկացու վերադարձը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 15-ին և լինելու է բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը: 58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում նա ունի 50 […] ...

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի

16:32 15.11.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Ըստ հիմնավորման՝ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու […] ...

Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը

16:24 15.11.2024

Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում՝ 22,879.4 հազար դրամի չափով: Արդյունքում՝ ձեռք կբերվեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կապահովվեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ: Մասնավորապես՝ գումար է հատկացվում նաև Երևանի թիվ 8 ուսումնարանի հակահրդեհային և հրդեհաշիջման […] ...

Արգենտինան պարտվել է Պարագվային. ԱԱ-2026

16:18 15.11.2024

Արգենտինան պարտվել է Պարագվային. ԱԱ-2026

2026թ․ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 11-րդ տուրը հաջող չէր Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների համար։ Աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել են Պարագվայի թիմին, իսկ Բրազիլիայի հավաքականը 1-1 հաշվով է ավարտել Վենեսուելայի ընտրանու դեմ արտագնա հանդիպումը։ Արգենտինան 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան ունի 17 միավոր և երրորդն է։   ...

Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները

16:12 15.11.2024

Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։ Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի […] ...

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով

16:04 15.11.2024

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը: Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. […] ...

BACK_TO_TOP