Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+11.09 oC

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա տուժած

11:45 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից դեպի «4-րդ գյուղ» տանող նորակառույց, բայց դեռ շահագործման չհանձնված ավտոճանապարհին, ճակատ ճակատի բախվել են «Mazda» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածը դեռևս չի հանձնվել շահագործման, քանի որ ամբողջական կառուցված չէ, բայց մեծ թվով վարորդներ Բաբաջանյան փողոցից հեռացրել են բետոնե արգելապատնեշներն ու երթևեկում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

16:52 15.11.2024

Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի […] ...

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը

16:45 15.11.2024

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին ևս երկու ամիս ՝ 300 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ նպատակով կհատկացվի 6.6 մլն դրամ: ...

Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի հայացքների մենամարտը

16:38 15.11.2024

Մայք Թայսոնի և Ջեյք Փոլի հայացքների մենամարտը

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի հայացքների մենամարտը: Լեգենդար ամերիկացու վերադարձը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 15-ին և լինելու է բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը: 58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում նա ունի 50 […] ...

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի

16:32 15.11.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Ըստ հիմնավորման՝ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու […] ...

Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը

16:24 15.11.2024

Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում՝ 22,879.4 հազար դրամի չափով: Արդյունքում՝ ձեռք կբերվեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կապահովվեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար նվազագույն անհրաժեշտ պայմաններ: Մասնավորապես՝ գումար է հատկացվում նաև Երևանի թիվ 8 ուսումնարանի հակահրդեհային և հրդեհաշիջման […] ...

Արգենտինան պարտվել է Պարագվային. ԱԱ-2026

16:18 15.11.2024

Արգենտինան պարտվել է Պարագվային. ԱԱ-2026

2026թ․ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 11-րդ տուրը հաջող չէր Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների համար։ Աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել են Պարագվայի թիմին, իսկ Բրազիլիայի հավաքականը 1-1 հաշվով է ավարտել Վենեսուելայի ընտրանու դեմ արտագնա հանդիպումը։ Արգենտինան 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան ունի 17 միավոր և երրորդն է։   ...

BACK_TO_TOP