10:20 15.11.2024
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Եթե Վրաստանի նկատմամբ լինի շահագրգռվածություն, օրինակ, որպես միջնորդ կամ այլ կերպ ավելի ակտիվ ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում, ապա այս առումով մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այդ պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ է։ Եթե համապատասխան շահագրգռվածություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,-ասել է նա:
Նախկինում Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդ է հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 զինվորական, իսկ Երևանը Բաքվին փոխանցեց ականապատ քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։ 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում առաջին անգամ տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների եռակողմ հանդիպումը։
12:37 15.11.2024
Իրանում երկրաշարժ է գրանցվել12:28 15.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել10:55 15.11.2024
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով14:48 15.11.2024
Կլաուդիո Ռանիերին նշանակվել է «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչԿլաուդիո Ռանիերին նշանակվել է «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 73-ամյա մասնագետի ու ակումբի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Պայմանագրի ավարտից հետո Ռանիերին դառնալու է հռոմեական ակումբի սեփականատեր Դեն Ֆրիդկինի` սպորտային հարցերով խորհրդականը։ Իտալացի մասնագետը «Ռոման» գլխավորել է երրորդ անգամ։ Նա նախկինում ակումբը մարզել է 2009-2011 թթ. և […] ...
14:41 15.11.2024
Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունՆոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում: Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: […] ...
14:36 15.11.2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետՇվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել […] ...
14:30 15.11.2024
Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացվելՀակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոյանի նախագահությամբ, որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար։ Այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել։ Նախագահող դատավորը անհարգելի է համարել նրանց բացակայությունը՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել նրանց […] ...
14:25 15.11.2024
Աբխազիայում ցուցարարները կրկին ճեղքել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցանկապատըԱբխազիայում ընդդիմությունը երկրորդ փորձն է արել ներխուժել խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դեպքի վայրում գտնվող իրավապահները զսպում և հետ են մղում ցուցարարներին։ Օգտագործվել է առնվազն երկու ծխային ռումբ։ Բողոքի մասնակիցների հիմնական պահանջը այն է, որ խորհրդարանը լիագումար նիստ գումարի և մերժի Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Թեև պատգամավորները հավաքվել էին հանդիպմանը, […] ...
14:20 15.11.2024
1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համարՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...