Անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման չորրորդ դասընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+10.09 oC

Անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման չորրորդ դասընթացը

09:45 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությամբ անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման չորրորդ դասընթացը, որն ուղղված էր Հայաստանի տարբեր մարզերից հաշտարարներ ներգրավելուն, հայտնում են Արդարադատության նախարարությունից։

«Մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան 120 հավակնորդից 31-ը հնարավորություն են ստացել մասնակցել միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: Դասընթացն ավելի օգտակար դարձնելու նպատակով՝ հրավիրյալ միջազգային և ազգային փորձագետները կիսվել են հաշտարարության ոլորտում իրենց արժեքավոր փորձով և օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ դիտարկումներով։

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս կարևոր դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար՝ նշելով, որ հաշտարարության նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով մեծանում է և ամուր հիմքեր են ստեղծվում Հայաստանում հաշտարարության զարգացման և պարտադիր հաշտարարության ներդրման համար:

Շարունակական դասընթացների և բարեփոխումների շնորհիվ 2025թ. առաջին կիսամյակում հաշտարարական համայնքը կունենա շուրջ 130 հաշտարար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար

14:20 15.11.2024

1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար

ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Գնչուական արքան վերադառնում է. Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտին

14:14 15.11.2024

Գնչուական արքան վերադառնում է. Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկսել է WBA, WBO և IBF գոտիների տիրակալ, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ ռևանշ մենամարտի նախապատրաստությունը: «Գնչուական արքան վերադառնում է: Մարզական ճամբար Մալթայում: Գնացինք»,- սոցցանցերում լուսանկարի տակ գրել է 36-ամյա բրիտանացի բռնցքամարտիկը: Ալեքսանդր Ուսիկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Թայսոն Ֆյուրիին՝ նրանից […] ...

Բարեփումներ՝ ոստիկանության համակարգում գործադիրի այսօրվա նիստը

14:08 15.11.2024

Բարեփումներ՝ ոստիկանության համակարգում գործադիրի այսօրվա նիստը

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ խոսել է համակարգում իրականացված և սպասվող բարեփոխումներից։ ...

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

14:02 15.11.2024

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին: ՀՀ ԿԳՄՍ […] ...

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

13:55 15.11.2024

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Երևան քաղաքում` Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-19-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ […] ...

Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

13:49 15.11.2024

Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, […] ...

BACK_TO_TOP