Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+10.09 oC

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ

09:00 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ (հանրապետական, Միսիսիպի)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Զրուցակիցները քննարկել են 2024թ․ հուլիսին Սենատորի գլխավորությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Մասնավորապես, դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը։

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման կարևորությունը»,-ասված է հաղորդագրոթյան մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացվել

14:30 15.11.2024

Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացվել

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոյանի նախագահությամբ, որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար։ Այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել։ Նախագահող դատավորը անհարգելի է համարել նրանց բացակայությունը՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել նրանց […] ...

Աբխազիայում ցուցարարները կրկին ճեղքել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցանկապատը

14:25 15.11.2024

Աբխազիայում ցուցարարները կրկին ճեղքել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցանկապատը

Աբխազիայում ընդդիմությունը երկրորդ փորձն է արել ներխուժել խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դեպքի վայրում գտնվող իրավապահները զսպում և հետ են մղում ցուցարարներին։ Օգտագործվել է առնվազն երկու ծխային ռումբ։ Բողոքի մասնակիցների հիմնական պահանջը այն է, որ խորհրդարանը լիագումար նիստ գումարի և մերժի Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Թեև պատգամավորները հավաքվել էին հանդիպմանը, […] ...

1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար

14:20 15.11.2024

1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար

ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Գնչուական արքան վերադառնում է. Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտին

14:14 15.11.2024

Գնչուական արքան վերադառնում է. Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկսել է WBA, WBO և IBF գոտիների տիրակալ, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ ռևանշ մենամարտի նախապատրաստությունը: «Գնչուական արքան վերադառնում է: Մարզական ճամբար Մալթայում: Գնացինք»,- սոցցանցերում լուսանկարի տակ գրել է 36-ամյա բրիտանացի բռնցքամարտիկը: Ալեքսանդր Ուսիկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Թայսոն Ֆյուրիին՝ նրանից […] ...

Բարեփումներ՝ ոստիկանության համակարգում գործադիրի այսօրվա նիստը

14:08 15.11.2024

Բարեփումներ՝ ոստիկանության համակարգում գործադիրի այսօրվա նիստը

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ խոսել է համակարգում իրականացված և սպասվող բարեփոխումներից։ ...

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

14:02 15.11.2024

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին: ՀՀ ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP