Պենտագոնը հայտնել է ինքնասպանություն գործած զինվորականների թվի աճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+9.09 oC

Պենտագոնը հայտնել է ինքնասպանություն գործած զինվորականների թվի աճի մասին

08:33 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պենտագոնի տվյալներով՝ 2023 թվականին ԱՄՆ բանակի ավելի քան 500 անդամ է ինքնասպան եղել, ինչը 2022 թվականի համեմատ ավելացել է։
«2023 թվականի ընթացքում ինքնասպանություն է գործել 523 զինծառայող, ինչը գերազանցում է նախորդ տարվանը՝ 493-ը»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, 100 հազար զինվորականի հաշվով ինքնասպանության դեպքերն աճել են 9%-ով։ Միջադեպերի մեծ մասում երիտասարդ զինծառայողներ են զոհվել։

2023 թվականի մարտին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրամայել է բարելավել հոգեկան առողջության խնամքի ռազմական հասանելիությունը՝ նվազեցնելու ինքնասպանությունների մակարդակը ԱՄՆ բանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

13:55 15.11.2024

Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին: ՀՀ ԿԳՄՍ […] ...

Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

13:49 15.11.2024

Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, […] ...

Նոյեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված

13:42 15.11.2024

Նոյեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Այդ թվում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`57, թմրանյութի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5–ական, […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին

13:36 15.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները: ...

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Կիև

13:30 15.11.2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Կիև

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ, Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Վերմուն ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ հղում անելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան Telegram ալիքին։ Վերջին անգամ ամերիկացի պաշտոնյան Ուկրաինա էր այցելել սեպտեմբերի սկզբին:   ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

13:26 15.11.2024

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը։ Ղեկավարները հեռախոսով քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը։ Նախագահները հաստատել են նաև իրենց փոխադարձ հետաքրքրությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։ ...

BACK_TO_TOP