Կոլումբիան ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+11.09 oC

Կոլումբիան ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին

09:24 15.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բոգոտան հետաքրքրված է BRICS-ին միանալու հարցում: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Կոլումբիայի արտգործնախարար Լուիս Ժիլբերտո Մուրիլյոն։

Կոլումբիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկիրը մեծ հետաքրքրությամբ է նայում այն ամենին, ինչ այժմ կատարվում է BRICS-ի հետ։

«Ասոցիացիան առաջարկում է նաև այլընտրանքային տեսակետ, որին պետք է ուշադրություն դարձնել։ Մենք փնտրում ենք ֆինանսավորման հնարավորություն՝ մեր երկրում ավելի լավ պայմաններ ստեղծելու համար։ Նախարար Ռիկարդո Բոնիլյան արդեն հանդիպել է BRICS նոր զարգացման բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Բազմաթիվ բանակցություններ են ընթանում»,-ասել է նա։

Նոյեմբերի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարել Ժիլբերտո Մուրիլոյի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը

15:52 15.11.2024

Հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը

Գործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ գործողությունների ծրագիրը: Արդյունքում՝ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ

15:44 15.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում […] ...

Անապատացումը Ռուսաստանի հարավում

15:36 15.11.2024

Անապատացումը Ռուսաստանի հարավում

Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային գոտիները ընդլայնվում են Ռուսաստանի հարավում տարեկան 550 կմ2-ով, որը կլիմայի տաքացման հետևանք է։ Անապատները այժմ ավելի ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Աստրախանի և Վոլգոգրադի մարզերում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Biometeorology գիտական ամսագրում։ […] ...

Իրանի ու Հարավային Կորեայի հավաքականները հաղթանակներ են տարել. ԱԱ-2026

15:30 15.11.2024

Իրանի ու Հարավային Կորեայի հավաքականները հաղթանակներ են տարել. ԱԱ-2026

Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի 5-րդ տուրում Իրանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է Հյուսիսային Կորեայի ընտրանուն։ Հյուրերից դուբլ է գրանցել ռուսական «Ռոստովի» հարձակվող Մոհամադ Մոհեբին։ Իրանցիները 51-րդ րոպեից մնացել են 10 ֆուտբոլիստներով, ինչից հետո մրցակիցը երկու գոլ է խփել, սակայն ավելին անել չի հաջողվել։ Իրանցիներից 3 գոլային փոխանցում է կատարել […] ...

Կիմ Չեն Ընը հայտարարել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն սկսելու անհրաժեշտության մասին

15:24 15.11.2024

Կիմ Չեն Ընը հայտարարել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն սկսելու անհրաժեշտության մասին

Կիմ Չեն Ընը հինգշաբթի վերահսկել է կամիկաձե գրոհային անօդաչու թռչող սարքերի փորձարկումը, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է ԿԺԴՀ-ում դրանց զանգվածային արտադրության անհրաժեշտությունը, հայտնում է KCNA-ն։ «Նոյեմբերի 14-ին Կիմ Չեն Ընը վերահսկել է անօդաչու ավիացիոն տեխնոլոգիաների ասոցիացիայի ենթակա գիտահետազոտական ինստիտուտի և ձեռնարկությունների կողմից արտադրված տարբեր կամիկաձե գրոհային անօդաչուների կարողությունների տեղում փորձարկումը», – ասվում է հրապարակման մեջ: […] ...

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

15:18 15.11.2024

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխվող ապրանքների հայտնաբերման ուղղությամբ։ Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետում բացահայտվել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք։ Այսպես, Վրաստանից ՀՀ ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Հ.-ի վարած մարդատար ավտոմեքենայի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ վերջինս մաքսային ծառայողներին հայտնել է, […] ...

BACK_TO_TOP