20:24 14.11.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին:
ԱԺ փոխնախագահը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության կարեւոր հենասյուներից մատնանշել է հենց կրթությունը, եւ այս համատեքստում վկայակոչել պետության կողմից այս ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման առաջնահերթությունը:
«Սա վկայությունն է այն փաստի, որ մենք խորապես գիտակցում ենք, որ հենց այստեղից է սկսվում պետությունը եւ պետականությունը: Իհարկե, խոսքը միայն ենթակառուցվածքների մասին չէ, այլեւ մեծապես բովանդակության մասին է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Կրթության ոլորտում մասնավոր ներդրումներին նեցուկ լինելու եւ մասնավոր դպրոցներին աջակցելու առումով ԱԺ փոխնախագահը կարեւորել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությունը, որով մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին եւս դասագրքերը տրվում են անվճար հիմունքներով:
«Իմ կարծիքով մենք պետք է այդ քայլերը շարունակենք, իրար հետ անցնող ճանապարհը շատ հստակ ուրվագծենք եւ նեցուկ լինենք միմյանց այդ հարցերի լուծման գործում»,- համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանն ու անդրադարձել մասնավոր դպրոցների խնդիրներին: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաճախ ոչ պետական դպրոցները հանրության լայն շերտերի համար հասանելի չեն, ինչը կարող է հասարակության մեջ բաժանարար գծեր առաջացնել: «Այս ճեղքը ես համարում եմ բավականին վտանգավոր, քանի որ կարող են ստեղծվել էլիտար դպրոցներ: Իմ կարծիքով մասնավոր դպրոցների նկատմամբ վերաբերմունքը որպես էլիտար դպրոցներ վտանգ է ներկայացնում, եւ չի կարելի գնալ այդ ճանապարհով: Հասարակության խավերի միջեւ նման բաժանումներ չպետք է լինեն»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Նրա համոզմամբ պետք է մեծ տարբերություններ չլինեն հանրակրթության ոլորտում քաղաքացու ունեցած հնարավորությունների եւ պետության ընձեռած կրթական հնարավորությունների միջեւ: Նշվել է, որ այս թեմայով քննարկումները շարունակական բնույթ են կրում:
ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ թե՛ կրթության, թե՛ բովանդակության եւ թե՛ ֆինանսական տեսանկյունից մասնավոր ու պետական դպրոցների բաց ու թափանցիկ աշխատանքի կարեւորության մասին:
«Սա վստահության, այլ ոչ թե վերահսկողության համար է: Այդ վստահությունն է, որը մեզ պետք է մոտեցնի համատեղ աշխատանքն առավել որակյալ կատարելուն»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել այն անհատներին, որոնց մասնավոր եւ բարեգործական ներդրումների շնորհիվ են գործում մի շարք դպրոցներ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտի պատասխանատուներ, 38 ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:
Այնուհետեւ պանելային քննարկումների շրջանակում պետական կրթական քաղաքականության համատեքստում անդրադարձ է եղել ոչ պետական հանրակրթական հաստատությունների դերին ու առանձնահատկություններին, արդի մարտահրավերների համատեքստում էլ՝ կրթության նպատակներին:
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...