Շրի Լանկայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
0.09 oC

Շրի Լանկայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

09:35 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շրի Լանկայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնել է կղզի նահանգի ընտրական հանձնաժողովը։
Շրի Լանկայում քվեարկելու իրավունք ունի մոտ 17 միլիոն քաղաքացի, ովքեր կորոշեն 225 անդամներից բաղկացած խորհրդարանի նոր կազմը առաջիկա հինգ տարիների համար։

«Ամեն ինչ կազմակերպված է քվեարկության համար, և մենք համագործակցության կոչ ենք անում ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար»,-ասել է Շրի Լանկայի ընտրական հանձնակատար Ռմալ Ռատնայակեն:

Ընտրություններին մասնակցում են 690 քաղաքական կուսակցություններ և անկախ միավորումներ։ Դրանք կպայքարեն 25 շրջանների ներկայացուցչության համար:

Նախորդ խորհրդարանը ցրելու մասին Դիսանայակեն հայտարարեց սեպտեմբերի 25-ին՝ իր լիազորությունների ավարտից մեկ տարի առաջ։ Ընտրություններից հետո սպասվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում կկայանա նոր խորհրդարանի առաջին նիստը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

00:00 15.11.2024

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

Ֆրանսիայում յոթ արհմիություն, որոնք միավորում են պետական ​​հատվածի աշխատակիցներին, կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել և հանրահավաքների գնալ ամբողջ երկրում, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով արհմիությունների համատեղ հայտարարությունը: Նրանք դժգոհ են 2025 թվականին պետական ​​հատվածի ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրերից, ինչպես նաև մի շարք միջոցառումներից, մասնավորապես՝ հիվանդության արձակուրդի փոխհատուցման կրճատումից։ Քաղաքացիական ծառայության նախարար […] ...

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և  մարզերի որոշ հասցեներում

23:52 14.11.2024

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթ փ. 6-6/8, Ուլնեցի փ. 40/6-56/6 շենքեր և 40/4-56/17 առանձնատներ, Հրաչյա Ներսիսյան փ. 3-14/1 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր, Արաբկիր […] ...

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

23:44 14.11.2024

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան կանխատեսում է արել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի մենամարտի վերաբերյալ: «Թայսոնն ընդամենը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար: Դրանից հետո նրա վառելիքը կվերջանա և Մայքը կսկսի հոգնել: Այդ տարիքում շատ բարդ է 3 ռաունդից […] ...

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

23:36 14.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

23:28 14.11.2024

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

Միացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

23:20 14.11.2024

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...

BACK_TO_TOP