22:32 13.11.2024
Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում տեղակայված ԿԺԴՀ զինվորականներն արդեն մասնակցում են ռազմական գործողություններին։
«Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորները ժամանել են Կուրսկի շրջան վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանց տեղակայումը մարտի դաշտ ավարտված է։ Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանում արդեն մասնակցում են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին»,-մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը:
Հետախուզական ծառայությունը նշել է, որ իրենք շարունակում են տվյալներ հավաքել։
Իր հերթին, ըստ արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ հյուսիսկորեական զորքերի տեղակայումը Ռուսաստանում «պահանջում է կոշտ պատասխան, և այն կլինի»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր մեկնաբանել ամերիկացի ներկայացուցիչների հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կորեայից մոտ տասը հազար զինվորական կա՝ նշելով, որ այդ ներկայացուցիչներն իրենք են շեշտում, որ չունեն համապատասխան հաստատում։
Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը լրագրողներին ասել է,որ կարդացել են մամուլի հաղորդագրությունները Հյուսիսային Կորեայի ենթադրյալ ռազմական գործողությունների մասնակցելու մասին և ուսումնասիրում են դրանք:
00:00 15.11.2024
Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անելՖրանսիայում յոթ արհմիություն, որոնք միավորում են պետական հատվածի աշխատակիցներին, կոչ են արել պետական ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել և հանրահավաքների գնալ ամբողջ երկրում, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով արհմիությունների համատեղ հայտարարությունը: Նրանք դժգոհ են 2025 թվականին պետական հատվածի ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրերից, ինչպես նաև մի շարք միջոցառումներից, մասնավորապես՝ հիվանդության արձակուրդի փոխհատուցման կրճատումից։ Քաղաքացիական ծառայության նախարար […] ...
23:52 14.11.2024
Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթ փ. 6-6/8, Ուլնեցի փ. 40/6-56/6 շենքեր և 40/4-56/17 առանձնատներ, Հրաչյա Ներսիսյան փ. 3-14/1 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր, Արաբկիր […] ...
23:44 14.11.2024
Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա ԽոյաՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան կանխատեսում է արել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի մենամարտի վերաբերյալ: «Թայսոնն ընդամենը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար: Դրանից հետո նրա վառելիքը կվերջանա և Մայքը կսկսի հոգնել: Այդ տարիքում շատ բարդ է 3 ռաունդից […] ...
23:36 14.11.2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...
23:28 14.11.2024
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներինՄիացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...
23:20 14.11.2024
Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերըՎրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...