19:46 13.11.2024
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին:
«Սիրելի՛ տնտեսվարողներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։ Այն տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ. հունվարի 6-ը ներառյալ։ Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված:
Ամսաթվեր՝ դեկտեմբերի 08. 2024թ. – հունվարի 6. 2025թ., ժամեր՝ 12:00 – 22:00-ն (որոշ օրեր՝ մինչև 24։00-ն):Ի՞նչ ենք փնտրում տոնավաճառում ներկայացնելու համար․
ամանորյա խաղալիքներ և նվերներ. ձեռագործ իրեր, զարդեր, յուրահատուկ նվերների փաթեթներ,
ուտեստներ. տաք խորտիկներ, ապուրներ ու փառատոնային ուտեստներ,
խմիչքներ. տաք գինի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ,
սուրճ, թեյ ու քաղցրավենիք:Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերության։ Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ, ցանկ։
Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին։Տոնավաճառին մասնակցելու հայտը բաց է։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը։ Հայտերին առնչվող մանրամասների համար կապ հաստատել +374 91 26 45 95, +374 77 26 45 95 հեռախոսահամարներով: Էլ. հասցե՝ [email protected]»,-ասվում է հաղորդագրությունում:
23:36 14.11.2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...
23:28 14.11.2024
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներինՄիացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...
23:20 14.11.2024
Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերըՎրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...
23:12 14.11.2024
«Ուսագի» թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին«Ուսագի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափին, հինգշաբթի հաղորդում է Associated Press-ը։ Տեղական ժամանակով կեսօրից հետո թայֆունը հարվածել է Ֆիլիպինների արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Կագայան նահանգին։ Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունը եղել է 49 մ/վ։ Քամու պոռթկումները հասել են 66 մ/վ արագության։ Օդերևութաբանները զգուշացնում են անձրևների և սողանքների մասին։ Ափամերձ շրջաններում փոթորկի ալիքների բարձրությունը կարող […] ...
23:04 14.11.2024
Հայ լոբբիստների գործընկերները բարձր պաշտոններ են ստանձնելու Դոնալդ Թրամփի վարչակազմումԱՄՆ ընտրված նախագահը հայտարարում է ապագա նշանակումների մասին: Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ազգային հետախուզության տնoրեն է նշանակվելու նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով օրենսդիր գործունեությամբ զգաղվելու շրջանում հայտնի է եղել իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ: Այս նշանակումը հայ լոբբիստերը կկարողանա՞ն ի շահ Հայաստանի օգտագործել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նշեմ, […] ...
22:56 14.11.2024
Ecofin. 2025 թվականին Նիգերիայում սովյալների թիվը կաճի մինչև 33 միլիոն2024 թվականին Նիգերիան բախվում է ջրհեղեղների լուրջ ազդեցությանը, և 2025 թվականին սովյալների թիվը կարող է հասնել 33 միլիոնի՝ 220 միլիոն բնակչությունից: Այս մասին հայտնում է Ecofin գործակալությունը՝ հղում կատարելով Նիգերիայում ՄԱԿ-ի առաքելության տվյալներին։ Ջրհեղեղները ավերել են ենթակառուցվածքները, հանգեցրել են 855 հազար տոննա պարենային բերքի կորստի։ Ընդհանուր առմամբ, երկիրը կանգնած է պարենային սուր ճգնաժամի առաջ, որտեղ […] ...